«Մեկ է, ինձ խփելու են»․ 44-օրյա պատերազմի հերոս
Արցախյան 44-օրյա պատերազմում իր կյանքը զոհած Դավիթի պատմությունը հուզիչ է։ Նրա մասին քիչ է խոսվել, սակայն նրա սխրանը նույնչափ մեծ է, որքան մեր հերոսներից յուրաքանչյուրինը։
Դավթի հայրը և հորեղբայրը Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներն են, և տղան դաստիարակվել է հայրենասիրական ոգով։
Ապրել է Բուլղարիայում և ունեցել ասթմա հիվանդությունը, ինչն էլ թույլ էր տալիս նրան չծառայել բանակում։ Սակայն նա կամավոր եկել էր Հայասատանում ծառայելու և մեկնել էր Արցախ՝ Ջրական։
Թեև առողջական վիճակը վատ էր, և նա գտնվում էր հիվանդանոցում, սակայն պատերազմի լուրը լսելով՝ նա վերադարձել է կռվի դաշտ։
Երբ ընկերներից մեկը բարկացել է վրան, ասելով,որ ծանր զենքը մենակ չվերցնի ու թշնամու համար տեսանելի վայրերից չվարի մարտը, պատասխանել է՝ մեկ է, ինձ խփելու են։
Մեկ ամսից ավելի ժամանակ մարտ մղելուց հետո զոհվել է Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում՝ անօդաչու թռչող սարքի հարվածից։