Վաճառված բնակարանի գումարով փամփուշտ ու դեղորայք է գնել, մեկնել ռազմաճակատ․ մի հերոս կնոջ պատմություն

Արցախյան առաջին պատերազմի հերոսներից Մելսիդա Հարությունյանը ծնվել է 1959 թվականինˋ Արարատի մարզի Վերին Վեդի ավանում։ Մելսիդա Հարությունյանն ու ազգությամբ ռուս իր ամուսինը բնակվում էին Ռուսաստանում, երբ լսեցին՝ պատերազմ է սկսվել։

Նրանք վաճառեցին իրենց բնակարանն ու տեղափոխվեցին Հայաստան՝ ռազմաճակատ մեկնելու։ Ազգությամբ ռուս ամուսնուն, սակայն, թույլ չտվեցին Արցախ մտնել, և տիկին Մելսիդան միայնակ գնաց՝ թաց աչքերով։

Նախքան մեկնելը, սակայն, բնակարանի գումարից 4000 դոլլար վերցրեց ու գնեց 5 ցինկ փամփուշտ, առաջին անհրաժեշտության հագուստ ու մեծ քանակով դեղորայք գնեց:

Մարտի դաշտում Մելսիդան ոգևորում էր բոլորին, երիտասարդները, նրա քաջությունը տեսնելով, իրենք էլ էին ոգևորվում ու մարտի նետվում։

Կռվի ավարտից հետո Մելսիդա Հարյությունյանի մարմնից 20 բեկոր հանեցին։ Նա մեկնեց ամուսնու մոտ՝ Դոնենցկ, ապա նրա մահից հետո վերադարձավ ու բնակություն հաստատեց Մարտակերտում՝ աշխատելով Արցախում գտնվող զորամասերից մեկում։