Նա Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ աջակցել է հայ ժողովրդին. նրան պետք է ճանաչել

Խոսքը Ստաս Նամինի մասին է, ով ծնվել է 1951 թ. նոյեմբերի 8-ին Մոսկվայում։

Վաղ մանկությունը անց է կացրել ծնողների հետ կայազորերում, քանի որ հայրը ռազմական օդաչու էր, Մեծ հայրենական պատերազմի մասնակից։ Մայրը՝ երաժշտագետ և գրող, ու այդ պատճառով նրանց տանը լինում էին Դմիտրի Շոստակովիչը, Արամ Խաչատրյանը, Մստիսլավ Ռոստրապովիչը, Ալֆրեդ Շնիտկեն և ուրիշ հայտնի երաժիշտներ։ Ստասի առաջին երաժշտության ուսուցիչը Առնո Բաբաջանյանն էր։
Վեց տարեկանից Նամինը դպրոց է գնացել, իսկ չորս տարի անց ընդունվել է Մոսկվայի Սուվորովի անվան Ռազմական ուսումնարան և ստացել յոթնամյա ռազմական կրթություն։

Ստաս Նամինը պաշտամունքային երևույթ է Ռուսաստանում։ Սովետական ռոք- հիմնադիրներից մեկը, լեգենդար «Ծաղիկներ» խմբի, որն իր համարյա հիսունամյա գործունեության ընթացքում վաճառել է ավելի քան 60 մլն ձայնապնակ Սովետական Միության և Արևելյան բլոկի երկրների տարածքում, ստեղծող և ղեկավար, բազմաթիվ հանրաճանաչ («Ամառային երեկո», «Իսկապես կարոտ», «Մենք ձեզ երջանկություն ենք ցանկանում» և այլ) երգերի հեղինակ։

Կազմակերպել է Ռուսաստանում առաջին անկախ պրոդյուսերական SNC կենտրոնը, որտեղից դուրս են եկել ռուսական «աստղերից» շատերը, որոնցից մեկն էլ Նամինի ստեղծած «Corky Park» խումբն էր։ Երկրում առաջին պոպ- և ռոք-փառատոնների, այդ թվում՝ «Միասնական աշխարհ», «Ռոք Կրեմլից», 1989 թ. Լուժնիկիում կայացած Խաղաղության փառատոնի և այլ փառատոնների կազմակերպիչն է, առաջին մասնավոր անտրեպրիզների հիմնադիր։ Ստեղծել է ձայնագրական ընկերություն, ռադիոկայան, հեռուստաընկերություն, համերգային գործակալություն, դիզայնի ստուդիա ևն, որոնք, կոտրելով պետոության մենաշնորհը, ռուսական շոու-բիզնեսի սկիզբն են դրել։ Կազմակերպել է առաջին ոչ պետական սիմֆոնիկ նվագախումբը և երկրում առաջին մյուզիքլի թատրոնը։

2000-ից ի վեր Նամինը զբաղվել է անհատական ստեղծագործությամբ։

Ի դեպ, Ստասը 2020 թվականին Արցախյան պատերազմի ժամանակ աջակցել է հայ ժողովրդին, հանդես եկել հրապարակային հայտարարություններով և հարցազրույցներով: