Վահան Տերյանի սերերը. անհայտ փաստեր գրողի կյանքից
Վահան Տերյանն իր կյանքի ընթացքում ունեցել է 3 սերեր. դրանք էին Անթառամ Միսկարյանը, Սուսաննա Պախալովան, Անահիտ Նահիջանյանը: Սակայն այդ սերերից ամենվտանգավորն ու վարակիչը Տերյանի՝ Սուսաննա Պախալովայի հանդեպ ունեցած կիրքն էր: Այս կինը դարձավ Տերյանի ճակատագիրը, նա փոխեց Տերյանի կյանքը կտրուկ և անդառնալիորեն: Սուսաննան այնպիսի հմտությամբ սողոսկեց Տերյանի ու Անթառամի հարաբերությունների մեջ, որ մարդկային սերը սեռային սիրուց գերադասող տղամարդն անգամ դա չնկատեց: Սուսաննան ամեն ինչ արեց Վահանի հետ ամուսնանալու համար: Անգամ ստեց, թե երեխայի է սպասում: Եվ Տերյանը ստիպված եղավ ամուսնանալ: Դա 1911թ. փետրվարն էր: Նրանց առաջին զավակը ծնվեց հինգ տարի անց:

Հետագայում Տերյանը ցանկացավ վերադառնալ առաջին կնոջ՝ Անթառամի մոտ, քանի որ վերջինիս հանդեպ կարոտը չէր կարողացել հաղթահարել: Իսկ Սուսաննան այլևս չէր կարողանում պահել սիրո կրակն ընտանիքում, քանի որ նրա և Տերյանի դուստրը մահացել էր: Չնայած, որ նրանք հետո ունեցան երկրորդ երեխան, առաջինի մահվան ցավը Սուսաննան չկարողացավ հաղթահարել: