Զավեշտալի դեպք Րաֆֆու կյանքից

Երբ Րաֆֆին դասավանդում էր Արամյան դպրոցում, նա մերթընդմերթ քաշում էր աշակերտների մազերը, երբ նրանք դասը սերտած չէին լինում, կամ վատ վարք էին դրսևորում: Այդպես Րաֆֆին պատժում էր նրանց:

Մի օր աշակերտները մտածում էին շփոթեցնել ուսուցչին և ամբողջ խմբով խուզում են իրենց մազերը, այնուհետև ուրախ տրամադրությամբ գալիս են դպրոց ու սպասում ուսուցչին:

Րաֆֆին մտնում է դասարան, նկատելով, թե ինչ է տեղի ունեցել, քմծիծաղ է տալիս, այնուհետև աշակերտներից մեկին կանչում է դաս պատասխանելու: Աշակերտը լավ չի պատասխանում դասը, կմկմում է: Վիպասանը քաշում է նրա ականջից և ասում.

_Դե հիմա էլ գնացեք ու ականջներդ խուզեք: