Հայերը Բեռլինում գերմանացիների պատերն էին քանդում

Հայկական 89-րդ Թամանյան հրաձգային դիվիզիան, որը կազմավորվել է 1941 թվականի դեկտեմբերին, 1945 թվականին հասել է մինչև Բեռլին՝ հաղթահարելով 7250 կմ հեռավորություն: Հենց այդ դիվիզիան է, որ Բեռլինը գրավելու օրը, Ռայխսթագում կատարել է պատմության մեջ հայտնի հաղթական հայկական ազգային Քոչարի պարը:

Ձեզ ենք ներկայացնում  1945 թվականի մայիսին նկարահանված եզակի տեսանյութը: Տեսանյութում երևում է, որ Բեռլինում հայ զինվորները նշում են Հայրենական մեծ պատերազմի ավարտը, զուռնայի եւ դհոլի հնչյունների ներքո կատարելով «Քոչարի» ազգային պարը։ Այնքան մեծ է նրանց ոգևորությունն ու ուրախությունը, որ կարծես պարից փլվում են բեռլինյան պատերը։