Գիտեի՞ր, որ ՀԱՐԻՍԱՆ թուրքերի դեմ պայքարի խորհրդանիշն է. իմացիր ավելին

Հայկական ավանդական շատ ճաշատեսակների հիմքում ցորենն է։ Եվ, ինչպես գիտենք, հայերի մոտ «հաց ուտել» բառակապակցությունը ոչ թե հենց հացին է վերաբերում, այլ ընդհանուր արտահայտություն է ցանկացած սնունդ օգտագործելու համար, և դա վառ ապացույցն է այն բանի, թե ինչպես է հայկական մշակույթում կարևորվում հացը:

Ցորենը Հայկական լեռնաշխարհի էնդեմիկ մշակույթն է, և նրա սննդարար նյութերը իդեալական են հայերի համար: Դա է պատճառը, որ այն կենտրոնական դեր է խաղում ազգային խոհանոցում, և որ հայկական շատ հիմնական սննդամթերքներ պատրաստվում են ցորենից, ինչպիսիք են լավաշը, աղանձը, հացիկը, գաթան և, վերջապես, հարիսան («հարիսա» բառը գալիս է «հարել» (խառնել) բառից, քանի որ պատրաստման ընթացում այն անընդհատ խառնվում է)։

Քրիստոնեական հայկական ավանդությունները հարիսայի ծագումը կապում են դեռևս Գրիգոր Լուսավորչի ժամանակների հետ, որը Տրդատ 3-րդ թագավորին քրիստոնյա է դարձրել IV դարի սկզբին։ Պատմությունը պատմում է, որ Գրիգորը կարգադրել է մեծ կաթսաներում գառան միս պատրաստել՝ որպես զոհաբերություն, որը պետք է բաժանվեր աղքատներին (իրականում մատաղ ասվածի ժամանակ ոչ թե պետք է ուտել միսը, այլ բաժանել կարիքավորներին)։ Երբ մարդիկ շատացան, և միսը բավարար չէր բոլորի համար, նա հրամայեց ավելացնել ցորենի միսը և խառնել:

Հարիսան հատուկ նշանակություն է ձեռք բերել Մուսա լեռից հայերի ժառանգների համար։ Ճաշատեսակը դարձավ Օսմանյան թուրքերի դեմ նրանց պայքարի խորհրդանիշը, ինչպես նաև նրանց կամքն ու վճռականությունը՝ չհանձնվելու և շարունակելու դիմադրել։ Երբ հայերին աքսորում էին Օսմանյան կայսրության անապատներ և սպանում Ցեղասպանության ժամանակ, Մուսա լեռան մոտ գտնվող յոթ գյուղերի բնակչությունը որոշեց բարձրանալ լեռը և դիմակայել թուրքերին։ Մուսա լեռան հայերը ավելի քան 40 օր մարտնչել են թուրքական զորքերի դեմ 1915 թվականի հուլիսից մինչև սեպտեմբեր: Ի վերջո, նրանք փրկվեցին ֆրանսիական ռազմանավերով, որոնք տեսան Կարմիր խաչի նշանները և «Քրիստոնյաները վտանգի տակ են» գրությամբ դրոշները:

Այդ դիմակայության ժամանակ Մուսա լեռան հայերը միայն ցորեն ու ոչխար ունեին իրենց հետ: Այդ պատճառով միակ կերակուրը, որը նրանք կարող էին պատրաստել 5000-ից ավելի մարդուն կերակրելու համար, հարիսան էր։ Ողջ մնացած հայերի և նրանց ժառանգների համար հարիսան դարձավ թուրքական ճնշողների դեմ պայքարի խորհրդանիշ։