Ի՞նչ է ասել հոլիվուդյան հայտնի դերասան Մել Գիբսոնը հայերի մասին և ի՞նչ է նա վերջերս իմացել

Համաշխարհային կինոյի աստղ Մել Գիբսոնը հարցազրույցներից մեկում այսպես է խոսել հայերի մասին․

«Ես տպավորված եմ հայերի հետ շփումներից, նրանք բարյացկամ են ու շատ հյուրընկալ: Ես հայ ընկերներ ունեմ ու հպարտանում են նրանցով: Հրաշալի է տեսնել, որ մարդիկ շատ բանի են հասնում ուրիշ երկրներում: Ես անկեղծ զարմացել էի, երբ իմացա, որ հայերը Գլենդելի բնակչության մեծամասնությունն են կազմում: Հիշում եմ, երբ ես նոր էի սկսել նկարահանվել լուրջ ֆիլմերում, նահանգապետը նույնպես հայ էր՝ Ջորջ Դոքմեջյանը, այժմ էլ շատ հայեր կան քաղաքականության մեջ: Հայերը մեծ հաջողությունների են հասել այստեղ, շատ անվանի հայ մասնագետներ կան: Հայերը միասնական են և դա շատ էական է հաջողության հասնելու համար: Ես գիտեմ հայոց ցեղասպանության մասին, գիտեմ, որ հայերը դժվարին պատմություն են ունեցել, որ հայերը միշտ պայքարել են և միշտ պահպանել են իրենց ինքնատիպությունը, բնավորությունը»:

«Ես միայն վերջերս եմ իմացել, որ Կալիֆորնիայում մեծ թվով հայեր են ապրում: Երբ ես այցելում էի մեր ավանդական կաթոլիկ եկեղեցի, միշտ տեսնում էի մարդկանց մեծ ամբոխ, որը կիրակնօրյա արարողության էր այցելում դիմացի եկեղեցում: Անկեղծ ասած, մինչ այդ չգիտեի, որ դա հայկական եկեղեցի է: Մանկության տարիներին շատ եմ ֆիլմեր տեսել, որոնք նկարահանել է Ռուբեն Մամուլյանը ու միշտ հիացել եմ նրա տաղանդով, իհարկե, շատերի հետ անձամբ ծանոթ չեմ, բայց լսել եմ, որ հայերը բազմաթիվ տաղանդավոր մարդիկ ունեն կինոարտադրության աշխարհում»:

 «Ինչ որ բաներով հայերի ու իռլանդացիների ճակատագրերը նույնն են, այդ մասին մենք շատ ենք խոսել իմ հայ ընկերների հետ: Հայերը իռլանդացիների նման դարերով կռվել են իրենց պետության համար, իրենց հավատքի համար և կարողացել են իրենց մշակույթը փոխանցել դարեդար: Գլենդեյլում ես փորձեցի,հայկական խոհանոցի բոլոր ճաշատեսակները, պետք է ասեմ, որ հիասքանչ էր: Գրեթե բոլոր հայկական ճաշատեսակների մեջ միս կա, ինչն ինձ համար անսովոր է, 1 շաբաթվա ընթացքում, որ ես անցկացրի իմ ընկերների հետ քաղաքում, ավելի շատ միս կերա, քան ամբողջ տարվա ընթացքում (ժպտում է)»:

«Ես չեմ կասկածում, որ կայցելեմ Հայաստան, անգամ եթե դրա ժամանակը չունենամ, իմ հայ ընկերները ինձ հանգիստ չեն թողնի և ճիշտ կանեն (ժպտում է): Իմ ծանոթությունը հայկական աշխարհի հետ միայն սկսվում է, ու ես համոզված եմ, որ ամեն ինչ դեռ առջևում է»: