Ի՞նչ է ակնարկում թուրքական հեռուստաալիքը

Թուրքական պետական TRT հեռուստաալիքը հայտնում է, որ վերջին շրջանում էլ ավելի են մեծացել թուրքական հարձակվողական Bayraktar TB2 ԱԹՍ–ների նկատմամբ հետաքրքրությունը, որի մասին վկայում է Google որոնողական ծառայությունում ԱԹՍ–ների մասին ինֆորմացիայի որոնումը։

Ըստ TRT–ի՝ Bayraktar TB2–ը հազարավոր անգամներ որոնվել է  ամբողջ աշխարհում, բայց «հայերն ամենից շատ են ցանկանում ավելի շատ տեղեկություններ ստանալ սարքի մասին, քան մյուսները:

«Ըստ Google- ի՝ վերջին մեկ տարվա ընթացքում Bayraktar TB2–ի վերաբերյալ ամենաշատ պահանջները ներկայացվել են Երևանից: Bayraktar TB2-ի ինտերնետային որոնումները գագաթնակետին են հասել 2020 թ.-ի հոկտեմբերի 4-10-ը ընկած ժամանակահատվածում, երբ (Արցախում) բախումներն ակտիվացել էին:

Բացի Հայաստանից, թուրքական արտադրության ԱԹՍ-ների մասին տեղեկատվությունը որոնվում է Ադրբեջանում, Բոսնիայում և Հերցեգովինայում, Թուրքիայում, Ուզբեկստանում, Հունաստանում, Լիտվայում, Սլովակիայում, Սերբիայում, Ռուսաստանում, Շվեյցարիայում, Վրաստանում, Ուկրաինայում և Մարոկկոյում, որոնց մի մասն ունեն անօդաչու թռչող սարքեր», – նշում է թուրքական հեռուստաալիքը։