Ինչ են նշանակում Հաղպատ և Սանահին բառերը

Հաղպատ և Սանահին վանքերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության մաս են կազմում: Իսկ թե որտեղից են ծագում այս վանական համալիրների անունները, իմանում ենք մի լեգենդից:

Ավադության համաձայն, հայր և որդի սկսում են կառուցել եկեղեցի, սակայն աշխատանքների պլանավորման ժամանակ նրանց մի ջև անհամաձայնություն է առաջանում, և որդին հորից բաժանվելով, դադարում է մասնակցել եկեղեցու շինարարական աշխատանքներին: Սակայն որդու մայրը հորդորում է տղային չվհատվել և կառուցել սեփական եկեղեցին հոր եկեղեցուց քիչ հեռու: Այդպես էլ լինում է:

Տղան սկսում է իր աշխատանքները, իսկ հայրը հեռվից հետևում է նրան: Նա մարդիկ է ուղարկում, որպեսզի գան և պատմեն իրեն՝ ինչպես են ընթանում աշխատանքներն այնտեղ: Իսկ երբ եկեղեցին պատրաստ է լինում, հայրն այլևս չի դիմանում և անձամբ է գալիս՝ տեսնելու այն:

Նա հպվում է եկեղեցու պատին և ասում՝ Հաղ պատ, այսինքն ամուր, լավ պատ: Այդպես էլ կոչվում է այդ եկեղեցին: Իսկ հորը կառուցածն անվանում են Սա նա հին, այնինքն՝ սա նրանից հին է:

Այդ օրվանից հայր ու որդի հաշտվում են: