Հետախույզի օրն այս տարի նշվում է հետախույզ մայոր Ավետիսյանի բացակայությամբ․ ձեր սխրանքը երբեք չի մոռացվի

Հայոց բանակում նոյեմբերի 5-ը նշվում է որպես Հետախույզի օր։ Այն այս տար նշվում է առանց հայազգի հետախույզ, Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Լևոն Ավետիսյանի։

Ծնվել է Էջմիածին քաղաքում։ 30-ամյա մայոր Ավետիսյանն ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը գրեազանցության դիպլոմով և հստակ որոշել էր հետախույզ դառնալ։ Որոշումը սկզբում թաքցրել էր հարազատներից, նրանք ավելի ուշ էին իմացել որդու՝ հետախույզ լինելու մասին։

Միայն մահվանից հետո են ընտանիքի անդամներն իմացել, որ Լևոնը մաքուր խոսում էր հակառակորդի լեզվով այնպես, որ նրանք չէին հասկանում անգամ, որ նա հայ է։

Լևոն Ավետիսյանն ամուսնացավ պատերազմի նախորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին, սակայն պատերազմ մեկնելու որոշումը քննարկման ենթակա չէր։ Նա 5 օր անց արդեն մարտի դաշտում էր։

Լևոն Ավետիսյանը զոհվեց ԱԹՍ-ի հարվածից հոկտեմբերի 12-ին Արցախում՝ Հադրութի շրջանում՝ մարտական առաջադրանք կատարելիս։