«Մինչ իմ սիրտը բաբախում է կրծքիս, իմ սուրբ պարտքն է մինչև արյան վերջին կաթիլը պաշտպանել իմ սիրելի Հայրենիքը». գիտե՞ք՝ որ հայազգի հերոսի խոսքերն են

Խոսքը խորհրդային միության կրկնակի հերոս Նելսոն Գևորգի Ստեփանյանի մասին է:

Ծնվել է 1913 թվական մարտի 28-ին, Ելիզավետպոլի նահանգի Շուշի քաղաքում։ Ծնողների հետ տեղափոխվել է Երևան, որտեղ սովորել է Գորկու անվան դպրոցում։ Հինգերորդ դասարանից սկսած հետաքրքրվել է ավիացիայով և ավիամոդելավորմամբ։ Հաղթել է Մոսկվայում, Կիևում, Թբիլիսիում և Բաքվում անցկացվող ավիամոդելավորման մրցույթներում։

1932 թվականին ավարտել է Սերգո Օրջոնիկիձեի անվան Բաքվի ռազմական ուսումնարանը։ 1935 թվականին ավարտել է Բատայսկի քաղավիացիայի օդաչուական դպրոցը, որտեղ էլ աշխատել է մինչև 1938 թվականը որպես հրահանգավորող օդաչու։ 1938-1941 թվականներին ծառայությունը շարունակել է Միներալնիե վոդի քաղաքում։

Նելսոն Գեորգիևիչ Ստեփանյանը ազգությամբ հայ է։ ԽՄԿԿ անդամ 1932-ից։ Խորհրդային բանակում 1941 թվականից։

1941 թվականի հունիսի 23-ին Նելսոն Ստեփանյանը գրեց իր հարազատներին. «Մինչ իմ սիրտը բաբախում է կրծքիս, իմ սուրբ պարտքն է մինչև արյան վերջին կաթիլը պաշտպանել իմ սիրելի Հայրենիքը, մեր սովետական ​​հրաշալի ժողովրդին, մեր ծաղկուն քաղաքներն ու գյուղերը։ Իմ տեղը հայրենիքի պաշտպանների առաջնագծում է»։

Նելսոն Ստեփանյանը կատարել է իր պարտքը. նա միշտ եղել է հայրենիքի պաշտպանների առաջնագծում։

Նրա հիշատակին 4 արձան է կանգնեցվել՝ Երևանում, Ստեփանակերտում, Լիեպայայում և հերոսի ծննդավայր Շուշիում, որը հետագայում ավերվել է ադրբեջանական կողմից։ Լիեպայայի արձանը 1990 ականների տեղափոխվել է Կալինինգրադ։

1954 թվականից Երևանի թիվ 71 դպրոցը կրում է նրա անունը։