Նա հեղինակ է շուրջ 130 ֆիլմի երաժշտության. ճանաչենք հայ հռչակավոր երգահանին

Խոսքը Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ֆիլմերի երաժշտության հեղինակ Միքայել Թարիվերդևի (Թարիվերդյանի) մասին է: Ծնվել է 1931թ-ի օգոստոսի 15-ին Թիֆլիսում: Հայրը ծնունդով Արցախից է, իսկ մայրը՝ Թիֆլիսից:

Միքայել Թարիվերդիևն առավել հայտնի է հանրաճանաչ ֆիլմերի համար գրված երաժշտությամբ։ Նա կինոյում ստեղծագործել է 1958 թվականից. հեղինակ է շուրջ 130 ֆիլմի երաժշտության, որոնց բնորոշ է ինքնատիպ մեղեդայնությունը. լավագույններից են՝ «Եղջերու Արքան», «Գարնան տասնյոթ ակնթարթ», «Տասնհինգերորդ գարունը», «Ճակատագրի հեգնանքը կամ Բաղնիքդ անուշ» (1976 թ.), «Հե՛յ, ո՞վ կա այդտեղ» և այլն։ Գրել է երաժշտություն նաև թատերական ներկայացումների և ռադիոբեմադրությունների համար։

Ստեղծագործել է երաժշտության գրեթե բոլոր ժանրերում։ Գրել է «Ո՞վ ես», «Կոմս Կալիոստրո», «Սպասում» օպերաները, «Ստվեր», «Երջանկության պոեմ», «Աղջիկը և մահը», «Աղջիկը գնդի վրա» բալետները, «Չեռնոբիլ» երգեհոնային սիմֆոնիան, կոնցերտներ ձայնի և նվագախմբի, ջութակի և նվագախմբի, երգեհոնի համար, դաշնամուրային պիեսների՝ 24, ռոմանսների՝ 15 (այդ թվում՝ «Տխուր երգեր»՝ Ավետիք Իսահակյանի խոսքերով) շարքեր, երգեր՝ ճապոնացի միջնադարյան բանաստեղծների, նաև Վիլյամ Շեքսպիրի, Բելլա Ախմադուլինայի, Մարինա Ցվետաևայի, Սերգեյ Եսենինի, Վլադիմիր Մայակովսկու և ուրիշների խոսքերով։ Գրել է երաժշտություն նաև թատերական ներկայացումների և ռադիոբեմադրությունների համար։

Ի դեպ, կինը՝ Միքայել Թարիվերդիևի բարեգործական ֆոնդի նախագահն է՝ Վերա Գորիսլավովնա Թարիվերդիևան, ով ամուսնու կյանքի ու ստեղծագործության մասին գրել է «Երաժշտության կենսագրությունը» գիրքը:

Իսկ որդին՝ Կարեն Թարիվերդիևը, Աֆղանական պատերազմի մասնակից է, ով պարգևատրվել է Կարմիր դրոշի և երկու Կարմիր աստղի շքանշաններով ու մեդալներով, մի քանի անգամ ծանր վիրավորվել է։

Միքայել Թարիվերդևը մահացել է 1996թ-ին 64 տարեկան հասակաում: