Ռուսական ժամանակակից գրականության ամենաընթերցվող հայ հեղինակը․ ո՞վ է նա
Նարինե Յուրիի Աբգարյանը ծնվել է 1971 թվականին՝ Շամշադինի շրջանի Բերդ քաղաքում, իսկ արդեն 1993 թվականից ապրում է Մոսկվայում։

Նարինեն ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, իսկ արդեն Մոսկվա տեղափոխվելուց հետո սովորել է լրագրության ֆակուլտետում և ուսմանը հավասար աշխատել է ՝ իր ծախսերը հոգալու համար։
Սակայն չկարողանալով ոչ իր մասնագիտություններով աշխատել, ոչ էլ մեկ այլ աշխատանք անել, Նարինեն սկսում է ինտերնետ բլոգ վարել։ Օրերից մի օր այս բլոգը նկատում է մի հրատարակիչ և առաջարկում է Նարինեին պատմվածքները գրքի ձևով հրատարակել։ Ահա Այսպես էլ 39 տարեկանում Նարինեն դառնում է գրող։
2010 թվականին հրապարակում է «Մանյունյա» ինքնակենսագրական գիրքը, որը ճանաչում է բերում իրեն։ Այս գրքով Նարինեն դարձել է Ռուսաստանի ազգային գրական «Տարվա ձեռագիր» մրցանակի դափնեկիր՝ «Լեզու» անվանակարգում։
Նարինեն գրել է նաև Սեմյոն Անդրեևիչ. Տարեգրություն խզբզոցներով, Մարդիկ, ովքեր միշտ ինձ հետ են , Երկնքից ընկավ երեք խնձոր , Մուռայի երջանկությունը , Զուլալի վեպերն ու պատմվածքների ժողովածուները։
Իսկ արդեն 2017թվականին Մանունյան հրատարակվել է նաև հայերեն լեզվով։