Ռուսաստանի ամենահեռանկարային կինոպրոդյուսերների հնգյակում հայտնված հայը

Ռուբեն Դիշդիշյանը ծնվել է 1959 թվականի մարտի 15-ին Երևանում։ Մանկությունը ու պատանեկությունը անցկացրել է Երևանում։ 1981 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը, որից հետո յոթ տարի աշխատել է իր մասնագիտությամբ։ Իսկ 1988 թվականին հիմնել է Երևանում ճարտարապետաշինարարական պրոյեկտման համար կոոպերատիվ։


Արդեն 1991 թվականին տեղափոխվում է Մոսկվա, որտեղ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ. 1996 թվականին հիմնադրել և գլխավորել է կինոպրոդյուսերական ընկերություն «Ցենտրալ փարթներշիփ»-ը։ Իսկ 2011 թ.-ին լքելով ընկերությունը ստեղծում է «Մարս Մեդիա Էնթերթեյմենթ» կինոընկերությունը։
1998-2011 թվականներին Ռուբեն Դիշդիշյանը աշխատել է 137 նախագծերի վրա՝
30 լիամետրաժ ֆիլմեր ավելի քան 135 մլն ԱՄՆ դոլար եկամտով
15 լիամետրաժ ֆիլմեր
72 հեռուստատեսային սերիալ
20 հեռուստատեսային լիամետրաժ ֆիլմ

Ռուբենը ստացել է մի շարք պարգևներ՝ 2005թ. Ռուբենը Forbes պարբերականի Ռուսաստանի ամենահեռանկարային կինոպրոդյուսերների հնգյակում էր, իսկ 2010 թ. GQ պարբերականի կողմից արժանացել է «Տարվա պրոդյուսեր» կոչմանը։ Պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով և Ֆրանսիայի Գրականության և Մշակույթի շքանշանով։ 2010 թ. ռուսերենով և հայերենով հրատարակել է պապի՝ Հովակիմի հուշերը՝ վերնագրված «Դեր Զորի անապատում.հիշողություններ»։