Ու՞մ հետ ամուսնացավ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն 22 տարի առաջ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր նշվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 22-րդ տարեդարձը։ 1970թ. դեկտեմբերի 25-ին` Սուրբ Ստեփանոս Նախասարկավագի տոնի օրը, նա ձեռնադրվել է սարկավագ: 

1972թ. Գերաշնորհ Տ. Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանի ձեռամբ, ձեռնադրվել է կուսակրոն քահանա` վերանվանվելով Գարեգին աբեղա: Այնուհետև, երջանկահիշատակ Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ բարձրագույն կրոնական կրթությունն շարունակել է նախ Վիեննայի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետում, ապա Բոննի համալսարանում, ինչպես նաև Ռուս ուղղափառ եկեղեցու Սբ. Սերգիոս վանքի եկեղեցական ակադեմիայում:

garegin

1980թ. նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական, 1983թ. ապրիլին` Առաջնորդական փոխանորդ: 1999թ. հոկտեմբերի 27-ին, փակ քվեարկությամբ, որը տեղի է ունեցել Մայր Տաճարում, Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանն ընտրվել է 132-րդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս: Նույն թվականի նոյեմբերի 4-ին ստացել է Կաթողիկոսական օծում: Այդ օծումով հաստատվեց, որ Վեհափառը ամուսանում է եկեղեցու հետ ու հավերժ նվիրվում նրան։