6 ամսական երեխային հանձնելով մոր խնամքին մեկնել է ռազմաճակատ։ Հայ դիպուկահարուհու հուզիչ պատմությունը

Նունե Աբրահամյանը ռազմաճակատ մեկնեց 1994 թվականի հունվարին և  ընկավ քաջի մահով։ Նա ընդամենը 28 տարեկան էր։ Նետաձգության Հայաստանի բազմակի չեմպիոն լինելով` նա որոշել էր, որ իր մասնագիտական հմտությունների կարիքը կզգացվի արցախյան պատերազմում։

Հայ կանանց ձեռքում նույնիսկ ոչ թե հրաձգային զենք է, այլ հակատանկային լավագույն միջոցներից մեկը։ «Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել նրանց հարվածից», – նշում են պաշտպանության նախարարությունում։

«Այսօր տեսել եմ 5 հակատանկիստ կնոջ։ Իրենց հիանալի են դրսևորում և անգամ մեկ ճանճ չի վրիպում նրանց հակատանկային խոցումներից։ Լսել եմ վաշտի հրամանատար աղջկա մասին, դիպուկահար-կանայք կան։ Կանայք մարտական խնդիր են կատարում, հերոսանում են։ Ծանոթացել եմ մի աղջկա հետ, ով 6 ամսական երեխային թողել է մոր խնամքին և եկել է ծառայության»,- ասել է Հովհաննիսյանը:

… Արցախյան առաջին պատերազմում ավելի քան 200 հայուհի էր կռվում. ոմանք առաջնագծում, ոմանք` ինչպես Սոսե Առաքելյանը, երկրորդ գծում։ Եվ եթե որևէ մեկին հայտնի չէ, թե ինչ է արել 76 տարեկան Սոսե մայրիկը (այս անվանը մենք դեռ կանդրադառնանք), ապա ասենք, որ նա իր տունը 30-40 մարտիկների համար զորանոց էր դարձրել, նրանց համար հագուստ էր կարում, կերակրում վիրավորներին, բուժում հիվանդներին։

Հայերի համար տունը միայն տուն չէ, իսկ օջախի ջերմությունը պահպանում են գլխավորապես կանայք։ Գետաշենցի Լենա մայրիկի տունը ոչ միայն ջերմ էր, այլև ամուր. այնտեղ մի ամբողջ տարի ապրեցին Թաթուլի ջոկատում կռվող մարտիկները, իսկ երբ ստիպված եղան նահանջել, կինն այրեց իր տունը, որպեսզի թշնամու ոտքն այդ շեմին չկանգնի։

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Ի՞նչ կարող են անել պատերազմում կանայք։ Այն ամենը, ինչ անում են տղամարդիկ, սակայն որոշ հարցերում կանայք նույնիսկ գերազանցում են տղամարդկանց։ Սանիտարական գումարտակներում, կապի կետերում, դիպուկահարային դարաններում։ Եվ դա հենց այնպես չէ։