Այս հայը լուրջ ավանդ ունի ռազմական հաշվողական համալիրների և արագագործ ԷՀՄ-ների ստեղծման գործում. ո՞վ է նա

Խոսքը Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ թղթակից անդամ Բորիս Բաբայանի մասին է: Ծնվել է Բաքվում և այժմ 87 տարեկան է:

1957 թվականին ավարտել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը։ 1957-1997 թվականներին աշխատել է ՌԳԱ ճշգրիտ մեխանիկայի և հաշվողական տեխնիկայի ինստիտուտում, 1997 թվականից՝ Մոսկվայի հաշվողական տեխնոլոգիայի ԳՀԻ-ի գիտական ղեկավար։

Աշխատանքները վերաբերում են հաշվողական համալիրների կառուցման ճարտարապետական սկզբունքներին, ԷՀՄ-ների ծրագրային ապահովման հարցերին։

Բորիս Բաբայանը այն մարդկանցից մեկն է, ով հսկայական դեր է խաղացել խորհրդային ​​գերհամակարգչային համակարգերի ստեղծման և զարգացման գործում:  Բաբայանը և իր գործընկերները 1978 թ.-ին մշակել են «Эльбрус-1» սուպերսկալյարային համակարգիչը, որը Խորհրդային Միությունում օգտագործվում էր միջուկային էներգետիկայի և տիեզերական արդյունաբերության մեջ: