ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցավոտ պատմություն ՖՐՈՒՆԶԻԿԻ կյանքից. ի՞նչ խնդիր ուներ սիրված դերասանի կինը
Տեսանյութը դիտեք վերջում:
Ձեզ ենք ներկայացնում դժբախտ սիրո պամություն մեր բոլորի կողմից շատ սիրված դերասան Մհեր Մկրտչյանի՝ Ֆրունզիկի կյանքից։ Այս հայտնի հայի դժբախտության մասին շատերը չգիտեն։
Նախ մի փոքր Ֆրունզիկի կյանքից: Նա ծնվել է 1930 թվականին Գյումրիում։ Հայրը՝ Մուշեղը, Մուշից էր, իսկ մայրը՝ Սամանը, վանից։ Մհերը շատ դժվարին և տխուր մանկություն է ունեցել։ Նա չհասցրեց մանկություն ունենալ, խաղալիք ունենալ և ուղղակի անհոգ երախա լինել։ Մեծ հասակում Մհերը հիշում է, որ մանուկ ժամանակ ուներ մեծ երազանք՝ հեծանիվ ունենալ, որը այդպես ել չիրականացավ։ Շատ վաղ հասակում Մհերը սկսում է աշխատել Լենինականի տեքստիլի գործարանում։ Պատերազմի տարիներին Մհերը կինոմեխանիկի աշակերտ էր, և նա օր ու գիշեր փակվում էր գործարանի կինոխցիկում։ Հենց նրա կինոմեխանիկն էլ մի օր նրա ձեռքը բռնեց և տարավ ինքնագործ խմբի բեմ, որտեղ էլ սկսվեց Մհերի կարիերան։
Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թթ-ին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր’ցուցաբերելով իր տարիքին չհամապատասխանող վարպետություն։ 1953 թ․-ին նա տեղափոխվեց Սունդուկյանի անվան թատրոն,սովորում էր գեղարվեստաթատերական ինստիտուտում։
1959 թ․-ին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրեց նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհերը ստեղծեց հյութեղ մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։ Հայ ժողովրդի սիրելի, մեծանուն արտիստ Մհեր Մկրտչյանն այնքան հաջողակ չի եղել անձնական կյանքում, ինչքան կարիերայում: Նա ամուսնացած է եղել 3 անգամ: Սակայն Մկրտչյանի ճակատագրական կինն է համարվում նրա երկրորդ կինը՝ Դոնարա Մկրտչյանը:
Նրանց կյանքի մասին պատմող տեսանյութը դիտեք այստեղ՝