Դուք կապշեք, երբ իմանաք՝ որ երկրի պետական օրհներգի երաժշտության հեղինակն է այս հայը

Նկարում Գևորգ Նալբանդյանն է՝ Եթովպիայի կայսրության պետական օրհներգի երաժշտության հեղինակը:

Գևորգ Նալբանդյան.jpg

Նալբանդյանի ծննդյան թվականն անհայտ է: Ծնվել է Այնթափ քաղաքում։ Նախնական կրթություն է ստացել տեղի վարժարանում, իսկ ցեղասպանության տարիներին կորցնելով ծնողներին ու հարազատներին, որբախնամ ընկերությունների շնորհիվ ստանում է երաժշտական կրթություն։ Երաժշտության տեսությունն ուսումնասիրել է անձամբ Կոմիտաս վարդապետի մոտ։

Աչքի ընկնելով իր բնատուր շնորհով և ճանաչում ձեռք բերելով որպես տաղանդավոր երաժիշտ Հայ եկեղեցու հրավերով տեղափոխվում է Քիլիս՝ երաժշտություն դասավանդելու։ Նա նվագում էր քանոն, ջութակ, փողային գործիքներ երգում էր և գրում երաժշտություն։ Երբ վերսկսվում են վայրագությունները, Գևորգ 1919 թվականին տեղափոխվում է Սիրիա որոշ ժամանակ բնակություն հաստատելով Հալեպում և շարունակելով իր մանկավարժական գործունեությունը։

1924 թվականին տեղափոխվում է Երուսաղեմ և տեղի Հայոց պատրիարքարանի մանկատան սաներից ստեղծում մի երաժշտական խումբ։ Մի քանի ամիս անց, նույն տարում, Երուսաղեմ է այցելում Եթովպիայի գահի խնամակալ Հայլե Սըլլասեն և ներկա լինում Գևորգ Նալբանդյանի ղեկավարած երաժշտախմբի ելույթին։

Շուտով Եթովպիայի գահակալ Հայլե Սըլլասեն թագադրվելու էր կայսր, որի առթիվ նա Գևորգ Նալբանդյանին պատվիրում է գրել Եթովպական կայսրության ազգային օրհներգը։ Երաժիշտը կատարում է պատվերը՝ ստեղծագործությունն անվանելով «Թեֆերի մարշ, Իթյոպյա հոյ», որ նշանակում է «Երջանիկ եղիր, Եթովպիա»։

Հանրության առաջ երգն առաջին անգամ կատարվում է 1930 թվականի նոյեմբերի 2-ին, Հայլե Սըլլասեի կայսր թագադրվելու օրը։

Այդ թվականից սկսած Գևորգ Նալբանդյանի ստեղծագործությունը մնում է Եթովպիայի պետական օրհներգը մինչև 1974 թվականը։ Դրանից հետո Եթովպիայում մեծ հարգանք վայելող Գևորգ Նալբանդյանը շարունակում է իր ստեղծագործական գործունեությունը՝ գրելով հիսունից ավելի եթովպական երգեր, որոնց մեծ մասը նվիրված էին կայսրին։ Նա նաև հիմնադրում է Ադիս Աբեբայի թատրոնը։

Գևորգ Նալբանդյանի երաժշտական ժառանգությունը մեզ է հասել առաջին հերթին նրա զարմիկ Ներսես Նալբանդյանի միջոցով, որը կարևոր դեր է ունեցել ջազի առանձին տեսակի՝ էթիո-ջազի (եթովպական ջազի) զարգացման գործում։ Գևորգ Նալբանդյանը մահացել է 1963 թվականին Եթովպիայում։