ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եվս մեկ հպարտանալու առիթ. ՀԱՅ բռնցքամարտիկը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթանում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը։

Հայաստանի երկու ներկայացուցիչները զբաղեցրին առաջնության պատվավոր 2-րդ և 3-րդ հորիզոնականները:

Հիշեցնենք, որ Չալոյանը կիսաեզրափակչում մրցել էր ադրբեջանցի մարզիկի դեմ և փայլուն հաղանակ տանելով՝ անցել էր եզրափակիչ: Եզրափակիչում գերծանր քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մարկ Պետրովսկիի հետ և արժանացավ ԱՐԾԱԹԵ մեդալի։

Չալոյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ 4-1 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող Ցոնթե Ռովագային: 1/8 եզրափակիչում նա հաղթել էր կոլումբացի Կրիստիան Սալսեդո Կոդասիին, քառորդ եզրափակիչում՝ ուզբեկ Լազիզբեկ Մուլուջոնովին։

Կիսաեզրափակիչում Չալոյանը բացահայտ առավելությամբ հաղթել էր երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ադրբեջանցի Մահամմադ Աբդուլաևին։

Տեսանյութը կարող եք դիտել՝

https://www.facebook.com/VivaroNewsArmenianSport/videos/286193693380337