ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային արժեքներից մեկը. Հայկական եկեղեցին՝ ՓՈՐՎԱԾ հողի մեջ

Եթովպիային Սուրբ Գեորգիի եկեղեցին XII – XIII դդ.-ի կառույց է։ Որոշ տեղերում գրված է Հայկական Սուրբ Գևորգ եկեղեցի։ Եկեղեցու եզակիությունը նրանում է, որ այն կառուցված չէ, այլ փորված կարմիր հրաբխային տուֆի մեջ։ Եկեղեցու հարթ կտուրը գտնվում է գետնին հավասար, ինս եկեղեցու բակը 12 մետր խորությամբ փորվածք է։ Այն մտցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։

Մեծ է հայերի դերը եթովպական եկեղեցու, մշակութային ավանդույթների պահպանման, մատենագրության, երկրի տնտեսության զարգացման գործում: 16-րդ դարում հայ հոգևորականներն Եթովպիայում հիմնել են վանքեր, դպրոցներ, հայերենից ամհարերեն են թարգմանել Գրիգոր Լուսավորչի վարքը, ճառեր և այլ աշխատություններ: 1539-ին Լեբնա Դենգել թագավորի հրամանով Եթովպիան անցել է հայկական տոմարի:

Եկեղեցին շրջակա ժայռի հետ մեկ կտոր է։ Եկեղեցի մտնելու համար պետք է իջնել ժայռի մեջ փորված թունելով։

Հայ-եթովպական առնչությունների մասին վկայում է դեռես պատմահայր Մովսես Խորենացին: 7-րդ դարում արաբական հալածանքների պատճառով մեծաթիվ հայեր Սիրիայից, Պաղեստինից, Եգիպտոսից գաղթել են Եթովպիա և հաստատվել ներկայիս Դեսիե քաղաքի մոտ` կառուցելով Սուրբ Ստեփանոս վանքը (կանգուն է եղել մինչև 1527 թ.) և հիմնել հայկական բնակավայր, որը հաբեշական մատենագրության մեջ հայտնի է «Հայք» և «Հայկական կղզի» անուններով: Եթովպահայ համայնքը համալրվել է 12-րդ դ.՝ Եգիպտոսից, 14-րդ դ. վերջին Կիլիկիայի Հայկական թագավորության անկումից հետո այնտեղից գաղթած հայերով: