Լիբանանի պատմության մեջ լավագույն հայ վազորդուհին

Գրետա Թասլակյանը ծնվել է 1985 թվականին Անջարում, այնուհետև տեղափոխվել է Բեյրութ։ Հայրը ծնվել է Սիրիայում, իսկ մայրը՝ Լիբանանում։ Հայրը տարբեր մարզաձևերով է զբաղվել և նրա շնորհիվ էլ Գրետան մանկուց զբաղվել է սպորտով։ Տասներկու տարեկանից դպրոցներում մասնակցել է մրցումների։
Առաջին միջազգային հաղթանակը Գրետան շահել է տասնյոթ տարեկանում։ Նա Լիբանանում առաջին կին մարզիկն է, որ երեք անգամ ներկայացրել է Լիբանանը օլիմպիական խաղերում։ Նա ներկայացրել է նաև Լիբանանը ֆրանկոֆոն երկրների համաարաբական ու համահայկական խաղերում։
Գրետան պահպանում է 60,100, 200 և 400 մետր կարճ տարածության վազքի ազգային ռեկորդները։ 200 մետրը նա հաղթահարել է 23,32 վայրկյանում, իսկ 100 մետրը՝ 11,5 վայրկյանում։ 2011 թվականին արաբական երկրների թեթև ատլետիկայի 10-րդ առաջնությունում նա Լիբանանին երկու ոսկի մեդալներ է ապահովել, իսկ Ասիայի 11-րդ առաջնությունում նվաճել է արծաթե և բրոնզե մեդալներ։


Գրետա Թասլակյանն այժմ հանդես է գալիս Բեյրութի «Inter-Lebanon» ակումբում։ Բացի սպորտից Գրետա Թասլակյանը փորձում է դրսևորել իրեն մոդելային աշխարհում և նկարահանվում է գովազդներում։ Գրետայի հովանավորը հանդիսանում է իր ամուսինը՝ գործարար Շահե Երևանյանը։