Հայ, ով Քեմալի համար երգեց Անդրանիկի երգը. ճակատագրական մի պատմություն մասին

Քեմալի հրավերով Թուրքիայում էին գտնվում մեծ թվով այլազգի լեզվաբան-գիտնականներ: Նրանց հետ միասին աշխատում էր նաև Քեմալի քարտուղարը` բուլղարահայ գիտնական Հակոբ Մարթայանը: 1916-ից նա Քեմալի օգնականն ու խորհրդատուն էր: Այդ կապը մի քանի տարի ընդհատվել էր, իսկ 1932-ին նորից շարունակվել:

Հյուրերը հավաքված խմում էին, երբ պատահաբար նրանց տեղեկացրեցին, որ Անդրանիկը մահացել է:

Անդրանիկի մահվան լուրն անթաքույց հրճվանքով ընդունվեց Թուրքիայում: Շատերը գիտեին, որ Քեմալը բարձր էր գնահատում Զորավարին: Այդ են վկայում Քեմալի մտերիմները, անձնական վարորդը` հայազգի Կարոն: Գիտեր նաև Դիլաչարը:

Agop-Martayan

Կերուխումի թեժ պահին Քեմալն առաջարկում է. «Թող հրավիրվածներից յուրաքանչյուրը մի երգ կատարի, հյուրերը կարող են իրենց մայրենի լեզվով երգել»:

Մեղմ ժպիտը դեմքին, Քեմալը լսեց շատերին` հույնին, հրեային, գերմանացուն, հատկապես գերմանացու երգը իր մարտական թափով դուր եկավ իրեն: Ու հանկարծ Քեմալը շրջվում է դեպի իր քարտուղարը. Դիլաչար էֆենդի, մի բան էլ դու երգիր:

Դիլաչարը մի պահ բարձրացնում է հայացքը, նայում հյուրերի փակում աչքերը ու լսվում է ինքնաբուխ երգը. Նա այդ օրը կատարեց արծիվ սլացիր երգը, ու հյուրերի դեմքը այդ պահին պարզապես սառել էր: