Նման հերոսուհու կերպար շատ դերասաններ կերազեն խաղալ. հայտնի պրոդյուսերը՝ հայուհու մասին
«Իմ կարծիքով, նա աներևակայելի օժտված է և՛ որպես մարդ, և՛ որպես վավերագրող …Բոլոր երիտասարդ դերասանուհիներն այժմ ցանկանում են խաղալ նման հերոսուհու կերպար»:
Հոլիվուդյան պրոդյուսեր Փիթեր Մաքալվիի այս խոսքերն ուղղված են ազգությամն հայ Կարլա Կարապետյանին:
Իսկ ո՞վ է նա:
Կարլա Կարապետյանը ծնվել է ԱՄՆ-ում և մեծացել Լոս Անջելեսում։ Ընտանիքը գալիս է Օսմանյան կայսրությունից՝ Վան և Սիվաս քաղաքներից։ Կրալան BBC-ի նախկին լրագրող է և միակ մարդն Ամերիկայից, ով երբևէ վարել է BBC World News-ը:
Նա արժանացել է քննադատների բարձր գնահատականին Հյուսիսային Կորեայի, Չեչնիայի, Աֆղանստանի, Իրանի և Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմերի համար:
2017 թվականի սեպտեմբերի 19-ին Բեռնում հայ-շվեյցարական պատգամավորական խումբը կազմակերպել էր «Ճչացողները» ֆիլմի ցուցադրությունը, որը պատմում է Հայոց ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ հանցագործության մասին։

Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին շվեյցարական քաղաքական էլիտայի բոլոր շրջանակների ներկայացուցիչներ։ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Ուելի Լուենբերգերն ընդգծել է հակառասիստական օրենքի գոյության կարևորությունը։ «Մի բան պարզ է. յուրաքանչյուրը, ով պարզեցնում է 90 տարի առաջ կատարված հանցագործությունը, գործնականում հերքում է դա։ Շվեյցարիայի Ազգային խորհրդի, ինչպես նաև Վո և Ժնև կանտոնների խորհրդարանների դիրքորոշումը վկայում է պատմական ճշմարտության մասին։ Մենք բոլոր օրինական միջոցներով կձգտենք խափանել հակառասիստական նորմերը թուլացնելու ցանկացած փորձ։ Այս հարցը պետք է քննարկեն քաղաքական գործիչները, ոլորտի փորձագետները, հանրությունը։ Պետք է պայքարել, որպեսզի նման հանցագործություններ չկրկնվեն»,- ասաց նա։

Ֆիլմը հիմնված է SOAD-ի վոկալիստ Սերժ Թանկյանի 96-ամյա պապի՝ 1915 թվականին Հայոց ցեղասպանությունից փրկված Ստեփան Այթայանի կյանքի պատմության վրա։ Վավերագրական ֆիլմի նկարահանումները, որի ռեժիսորն է Կառլա Գարապեդյանը, տեղի են ունեցել ռոք խմբի Եվրոպա և ԱՄՆ հյուրախաղերի ժամանակ։
Ֆիլմում, մասնավորապես, կադրեր են երաժիշտների ելույթները տարբեր քաղաքներում, որտեղ նրանք դասախոսություններ են կարդացել հայոց պատմության ողբերգական էջում, ինչպես նաև հարցազրույցներ խմբի անդամների հետ, որոնց ընտանիքներում ավագ սերունդը վերապրել է Հայոց ցեղասպանությունը։