Փաստորեն հայերն էլ են ունեցել վամպիր․ ո՞վ է Դախանավարը և ի՞նչ կապ ունի Խաչատուր Աբովյանի հետ

Հայոց առասպելաբանության ու լեգենդների մեջ մի պատմություն կա վամպիրի մասին, որն ապրում էր Ուլտիշ-Ալտո Տեմի լեռներում(Երևանից 2 կիլոմետր հեռավորության վրա)։

Ըստ լեգենդի, Դախանավարը գերմարդկային ուժով էր օժտված, նա երկար տարիներ պաշտպանել է ժողովրդին. թույլ չտալով օտարներին այցելել լեռնային Ուլտիշ-Ալտո Տեմ-ի կիրճ և զավթել Հայաստանը։ Երբ ոմանք փորձել էին ներխուժել իր հող, նա հարձակվել է նրանց վրա գիշերով, սպանել, և խմել արյունը։
Դախանավարի մասին առաջին և միակ հուշագրությունները պատկանում են գերմանացի գրող Ավգուստ ֆոն Աքստաուսենին։ Գրողը նշում էր նաև, որ այս մասին իրեն պատմել է Խաչատոր Աբովյանը։

Անգամ այսօր Հայաստանի որոշ ճանապարհորդներ, մասնավորապես նրանք, որոնք Արարատ լեռան շրջան են այցելում, անվտանգության միջոցներ են ձեռնարկում հնարավոր այնպիսի չար ոգիներից պաշտպանվելու համար, ինչպիսին է Դախանավարը: Հաճախ նրանք սխտորի պճեղներ են պահում գրպանում կամ սխտոր են քսում կոշիկներին:Իսկ եթե բաց երկնքի տակ գիշեր են անցկացնում, ապա մեծ խարույկ են վառում և դրա մեջ սխտոր են նետում: