Այս հայը կարծում է, որ ոչ միայն Պուտինը կարող է իրեն ուղղաթիռ թույլ տալ․ ո՞վ է նա և արդյո՞ք նա ևս սեփական ուղղաթիռ ունի

Այսպես է ասել «ֆինանսական կորպորացիայի բաց բանկի» նախկին նախագահ ծագումով հայ Ռուբեն Աղանբեկյանը։

Ծնվել է խորհրդային տնտեսագետ ակադեմիկոս Աբել Աղանբեկյանի ընտանիքում[1]։

1995 թվականին ավարտել է Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիան։

1992-1995 թվականներին աշխատել է PricewaterhouseCoopers միջազգային աուդիտորական ընկերությունում որպես մենեջերի օգնական։

1995-1997 թվականնեին եղել է Clifford Chance միջազգային իրավաբանական ընկերության ավագ իրավաբան։

1997-1998 թվականներին եղել է Credit Suisse Financial Products իրավաբանական վարչության փոխնախագահ (Մոսկվա)։

1998-2002 թվականներին եղել է Credit Suisse First Boston բանկի հաճախորդների հետ աշխատանքի գծով բաժնի փոխնախագահ, մոսկովյան ներկայացուցչության տնօրեն (համաղեկավար)։

2002-2003 թվականներին աշխատել է «Տրոյկա Դիալոգ» ընկերության նախագծային ֆինանսավորման գծով կառավարիչ տնօրեն և ներդրումային բանկային վարչության ղեկավար։

2007 թվականից մինչև 2009 թվականը աշխատել է «Ռենեսանս կապիտալ» խմբում։ Նախ՝ որպես Ռուսաստանի համար «Ռենեսանս կապիտալ ներդրումային ընկերության» գլխավոր տնօրեն, հետո ՝ որպես «Վերածնունդ» ներդրումների կառավարման խորհրդի և «Ռենեսանս կապիտալ ներդրումային ընկերության» նախագահ։

2010-2012 թվականներին գլխավորեց Մոսկվայի ֆոնդային բորսան։

2012 թվականից նա աշխատում է «Բաց» խմբում, 2017 թվականից դարձել է «Բալ հոլդինգ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ և «Բաց ՖԲ» բանկի նախագահ։ 2013 թվականից նա եղել է «Ռոստելեկոմ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ։

Ռուբեն Աղանբեկյանին հետաքրքրում են մոտոցիկլետը, երաժշտությունը, գրքերը։

Ի դեպ, Աղանբեկյանն ունի սեփական հինգ տեղանոց Robinson R66 ուղղաթիռ և սիրում ուղղաթիռով իրականացնել ճանապարհորդություններ դեպի Եվրոպա, և իր երկշաբաթյա հանգիստը անցկացնել այնտեղ։ Աղանբեկյանը  կարծում է, որ «ավիացիա իրեն կարող է թույլ տալ եկամտի ցանկացած մակարդակ ունեցող մարդ»։