Եզակի գոտիներ ՀԱՅԿԱԿԱՆ հնագույն վանքի զարդաքանդակներով. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Իրանում տեղի է ունեցել Մակու քաղաքից ոչ հեռու գտնվող և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված հնագույն հայկական Սուրբ Թադեոսի վանքի զարդանախշերի պատկերներով զարդարված արծաթե գոտիների շնորհանդեսը: Վարպետ Լևոն Կուչադյանը պատրաստել է 12 գոտի, որոնց վրա պատկերված են հայ դիցաբանության հատվածներ:

«Ներկայումս պատրաստ են երեք գոտիները, առաջիկայում կլինեն նաև մյուսները։ Ընդհանուր առմամբ, նախատեսում ենք ստեղծել 12 գոտի՝ տարբեր զարդանախշերով (ըստ Քրիստոսի առաքյալների թվի)», – ասել է «Ավանդույթներ և արդիականություն» կրթամշակութային հասարակական կազմակերպության վարչության անդամ Օվսաննա Մարգարյանը։

Ամրագոտիները պատրաստված են կաշվից, իսկ որպես զարդ հանդես է գալիս արծաթե զարդանախշը, ինչպես վանքում։

Աշխատանքը վստահել են Լևոն Կուչադյանին: Երեք գոտիների ստեղծման համար նրան երեք ամիս է անհրաժեշտ եղել։ Զարդանախշերը, նրա խոսքով, պատահական են ընտրվել։ Վարպետը պարզաբանել է, որ չնայած դրան՝ յուրաքանչյուրն առանձնահատուկ նշանակություն ունի:

Հայկական գոտիների հավաքածուն ներկայացվել է Իրանի Սուրբ Թադեոս տաճարի ցուցասրահում: Հնարավոր է, որ բացումից հետո այդ գոտիների պատճենների զանգվածային արտադրություն կսկսվի։

Ըստ ավանդության՝ վանքի տարածքում թաղված է Թադեոս առաքյալը, իսկ առաջին եկեղեցին կառուցվել է դեռևս մ.թ. 68-ին։ Հայկական եկեղեցու մասին առաջին հիշատակումները թվագրվում են VII դարով։ Վանքը ավերվել է երկրաշարժի հետևանքով, և 1329 թվականին կառուցվել է ժամանակակից շենք։ Մի քանի տարի առաջ տաճարը վերականգնվեց հայկական սփյուռքի և Իրանի կառավարության միջոցներով։ Ամեն տարի հուլիսի 1-ին Մայր Տաճար են հավաքվում բազմաթիվ ուխտավորներ: