Հաղթենք ոչ թե ուժով ու բռնությամբ, այլ՝ սիրով ու բարությամբ․ գիտե՞ք՝ ով է հայկական սպորտի նահապետը

Խոսքը hայ խորհրդային մարմնամարզիկ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Հրանտ Համազասպի Շահինյանի մասին է։

Հրանտ Շահինյան. Պատերազմի դաշտից մինչև Օլիմպիական գագաթ - VNews

 Ծնվել է Ստեփանավանի շրջանի Գյուլագարակ գյուղում։ 1930 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Երևան, որտեղ Հրանտը սկսել է հաճախել մարմնամարզության խմբակի պարապմունքներին։ Մարզիչը եղել է Հարություն Գարգալոյանը։ 

1939 թվականին նվաճել է ԽՍՀՄ պատանիների բացարձակ չեմպիոնի տիտղոսը։

Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից կամավոր մեկնել է ռազմաճակատ, 1943 թվականին վիրավորվել ոտքից և միայն 1946 թվականից է կարողացել վերսկսել մարմնամարզության մարզումները։

Հրանտ Շահինյանը հատկապես ուժեղ էր օղակների վրա ու նժույգթափ վարժություններում, իսկ ահա ազատ վարժությունների ժամանակ նա չէր կարողանում ավելի բարձր տեղեր զբաղեցնել, պատճառը դեռեւս պատերազմի ժամանակ վիրավոր ոտքն էր:
Հրանտը միշտ էլ ասում էր, որ ինքն ունի 500+2 երեխա՝ նկատի ունենալով նաեւ իր սաներին:
Մարմնամարզության Համաշխարհային ֆեդերացիայի որոշմամբ Հրանտ Շահինյանի առաջինը կատարած վարժություններից մեկը կոչվում է Շահինյանի պտուտան:

Olympic Champion Hrant Shahinyan - Public Television of Armenia
  • Շահինյանը մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին, որից հետո իրեն ամբողջությամբ նվիրաբերել է մարմնամարզությանը:
  • Նա եղել է Հայսպորտպետկոմի նախագահ և փոխնախագահ:
  • ԽՍՀՄ-ում առաջինը Շահինյանի պատվին հիմնադրվեց օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոց:
  • Լեգենդար մարմնամարզիկի հիմնադրած մարզադպրոցը անվանվել է իր անունով, ինչպես նաև Հրանտ Շահինյանի անունով են կոչվում Մարալիկ քաղաքի կենտրոնական փողոցը, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարմնամարզության ամբիոնը:
  • Մեծանուն մարմնամարզիկի կիսանդրին տեղադրված է իր մարզադպրոցում և ֆիզկուլտուրայի մայր բուհում:
  • Հայաստանի 20-րդ դարի լավագույն մարզիկի հարցումների արդյունքներով՝ Հրանտ Շահինյանը զբաղեցնում է պատվավոր երկրորդ հորիզոնականը:
  • Հրանտ Շահինյանին է նվիրված ՀՀ փոստային նամականիշ:
  • «Հայրենական մեծ պատերազմի առաջին աստիճանի», «Աշխատանքային Կարմիր դրոշի» և «Պատվո նշան» շքանշանների ասպետ է:

Հրանտ Շահինյանը մահացել է 1998 թվականին: