Եվս մեկ հպարտության առիթ. ՀԱՅ ըմբիշը՝ աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Հայ մարզիկները շարունակում են փայլել ու բարձր հորիզոնականների արժանանալ ընթացող աշխարհի առաջնության բոլոր սպորտաձևերում:
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունը:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վագեն Թևանյանը դարձավ Մ23 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:
Սերբիայում ընթացող աշխարհի Մ23 տարեկանների առաջնության 70 կգ քաշային կարգի եզրափակիչում Թևանյանը մրցեց Ղրղստանը ներկայացնող Էրնազար Ակմատալիևի հետ: