Մեզ հասած ՀԱՅԿԱԿԱՆ եզակի զրահներ. ինչն էր պաշտպանում ՀԱՅ զինվորներին (լուսանկարներ)

Հին ժամանակներում ՀԱՅ զինվորի զրահը բաղկացած էր պանցիրից, մետաղական գոտուց, պեկտորալից և վահանից։ Գլուխը պաշտպանում էր ճակատային ափսեն և, իհարկե, սաղավարտը։ Մետաղական սաղավարտները, դատելով նրանց պատկերներից, հայտնվում են մ.թ.ա II հազարամյակի երկրորդ կեսին, բայց սկզբում միայն ցեղային ազնվականության ներկայացուցիչների մոտ։ Ժամանակի ընթացքում սկսեցին տարբեր տեսակի պաշտպանական հանդերձանքներ ի հայտ գալ:

Նախքան մետաղական սաղավարտների հայտնվելը, որպես գլխի զարդարանք էին ծառայում կաշվե, թաղիքավոր, փայտե կամ մորթյա գլխարկները, որոնք, ամենայն հավանականությամբ, ամրապնդվում էին մետաղական թիթեղներով։ Հնում ծագած սաղավարտները բաժանվում են երեք հիմնական խմբի՝ սաղավարտներ կատարներով, սրածայր սաղավարտներ և եղջերավոր սաղավարտներ։