Թողնելով կնոջը և երկու անչափահաս որդիներին՝ Սամվելը բռնեց հավերժի ճամփան. Կարդացեք մեր հերոսի պատմությունը

Նոյեմբերի 6-ին լրացավ 44-օրյա պատերազմում նահատակված, Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի լեգենդ դարձած հերոս Սամվել Պոչիկյանի մահվան մեկ տարին:

Սամվելը ունի երկու որդի. նրանցից ավագը՝ Մարտինը, սովորում է 2-րդ դասարանում, իսկ կրտսերը՝ Նարեկը, 1-ին դասարանում: Սամվելը ընտանիքի միակ կերակրողն էր:

martin ev narek
heros

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը պատմում է, որ երբ 2020թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական հրոսակները ձեռնարկեցին իրենց ագրեսիան Արցախի դեմ, Սամվելը կամավոր մեկնեց ռազմաճակատ՝ պաշտպանելու հայրենիքի անվտանգությունը:

Սամվելը հերոսացել է Շուշիում՝ նոյեմբերի 6-ին: Սամվելի կինը՝ Հեղինը Միսկարյանը, պատմեց, որ ինքը դեմ է եղել, որ Սամվելը մեկնի ռազմաճակատ, քանի որ ինքը վախենում էր իրենց երկու որդիների համար: Սակայն հերոս Սամվելը ետ չկանգնեց իր մտքից: Նա ասել է, որ այնտեղ 18-19 տարեկաններ մեր եղբայրներն են զոհվում, ու ինքը չի կարող հանգիստ նստել իր տեղում: Այդպես զինկոմիսարիատի երկրորդ ծանուցումը ստացել է ու միացել հայրենիքի նվիրյալ պաշտպաններին:


Հեղինեն նաև ասաց, որ Սամվելին ճանաչել են վզնոցով և մեդալյոնով, որոնք պատերազմ գնալուց առաջ՝ որպես պաշտպան, ինքն էր փոխանցել նրան:

gerezman

Հերոսի տուն էին եկել զինվորականներ, հարազատներ, ընկերներ, ծանոթ-անծանոթ մարդիկ: Սամվելի տանից այցելեցին հերոսի շիրիմին, որտեղ հոգեհանգստյան կարգ կատարեց տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Հարություն քահանա Քեսաբյանը:

Սամվել Պոչիկյանը հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: