Երևանում գտնվող այս թանգարանը շատ քչերին է հայտնի. իսկ դու եղե՞լ ես այստեղ

Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը ստեղծվեց 1972թ. Հենրիկ Իգիթյանի կողմից:

Որպես մասնագիտացված ժամանակակից և մոդեռն արվեստի թանգարան հայ մշակույթի այս օջախը դարձավ առաջինը նախկին Սովետական Միության տարածքում: 

modern

Թանգարանի առաջին ցուցանմուշները հայ արվեստագետների նվիրատվություններն էին և 1960-ական թվականների՝ Հայաստանի ու Սփյուռքի նկարիչների գործեր։ Հետագայում ցուցանմուշների քանակն ավելացել է ՀՀ մշակույթի նախարարության գեղարվեստական ֆոնդի և ձեռքբերումների շնորհիվ։

modern art

Թանգարանում ցուցադրվում են Մինաս Ավետիսյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Մարտին Պետրոսյանի, Գայանե Խաչատուրյանի, Վրույր Գալստյանի, Վաղարշակ, Հենրի ու Ռոբերտ Էլիբեկյանների, Հարություն Կալենցի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Վարուժան Վարդանյանի, Աշոտ Բայանդուրի, սփյուռքահայ նկարիչներ Ժիրայր Օրագյանի, Ժանսեմի, Գառզուի, Ասատուր Պզտիկյանի և ուրիշների գործերից։

art

Թանգարանի հավաքածուն համալրվել է միջին ու երիտասարդ սերնդի՝ Սարգիս Համալբաշյանի, Արթուր և Արարատ Սարգսյանների, Մարինե Դիլանյանի, Ալբերտ Հակոբյանի, Սամվել Բաղդասարյանի, Արևիկ Արևշատյանի, Կամո Նիգարյանի, Տիգրան Մատուլյանի, Թենի Վարդանյանի և այլ ճանաչված նկարիչների աշխատանքներով։ 

museum

Այսօր սովորականի պես Ժամանակակից արվեստի թանգարանը սպասում է իր այցելուներին, որոնք արվեստի նմուշներին ծանոթանալու հետ մեկտեղ կարող են ստանալ նաև մասնագիտական մեկնաբանություն հայերեն, ռուսերեն և օտար լեզուներով:

modern art museum

Ստեղծման օրից առ այսօր թանգարան այցելել են բազմաթիվ նշանավոր մարդիկ արվեստի և գիտության հանրաճանաչ անձնավորություններ: Բոլորի կողմից նշվել է այն փաստը, որ թանգարանն ունի իր դեմքը, իր քննախույզ հայացքը աշխարհին, որով նա տարբերվում է նույնօրինակ շատ թանգարաններից: