«Այս աշխարհում իմ վերջին ցանկությունը՝ մասնակցել ֆեոդալական Թուրքիայի կործանմանը». Գարեգին ՆԺԴԵՀԻ նամակը Իոսիֆ Ստալինին

Արդյոք մահվան նկատմամբ արհամարհանքը չի բացատրվում նրանով, որ Սոֆիայից(Բուլղարիայի մայրաքաղաք) դուրս չեմ եկել։ Ինձ չեն հետաքրքրում ոչ կյանքը, ոչ էլ մահը, այլ միայն այս աշխարհում իմ վերջին ցանկությունը՝ մասնակցել ֆեոդալական Թուրքիայի կործանմանը։ Այնպես որ, ես չէի ցանկանա, որ իմ հազարավոր հետևորդներ և ընկերներ ասեն.

«Երջանիկ թուրքեր են, քանի որ նրանց թշնամիներից մեկը սպանում է նրանց մեկ այլ թշնամուն»:

Ես չէի ուզի մեռնել ձեր բանտերում, որ հետո մարդիկ ասեն.

«Բոլշևիկները սպանել են Թուրքիայի պատմական թշնամուն»:

Իմ մահից կշահեն ձեր թշնամիները: Ես չեմ հեռացել՝ վստահելով Ձեզ և վստահ լինելով, որ իմ ասպետական-հայրենասիրական քայլն ըստ արժանվույն կհասկացվի և կգնահատվի։ Այդ մասին գիտեն որոշ անձինք արտասահմանում։

Արտասահմանյան հայերի հակաթուրքական տարրերը (հայկական արտագաղթի ամենաակտիվ մասը) իմ մահը կհամարեն ձեր արտաքին քաղաքականության արդյունքը, ձեր քաղաքական ավանսը թուրքերին։

Այժմ, երբ Խորհրդային Միության թշնամիները հովանավորում են հակախորհրդային հսկայական զանգվածներին, Թուրքիայի մի ոխերիմ թշնամուն սպանելը չի կարող թուրքերի կողմից չընկալվել որպես թուլության նշան։

Թույլ տվեք ևս մեկ ճշմարտություն ասել։ Մասնակի հայրենադարձությունը չի լուծի հայկական արտագաղթի և խորհրդային իշխանության փոխհարաբերությունների խնդիրները։

Գլխավորը ոչ թե մի քանի հազար հայերի հայրենադարձությունն է, այլ հայկական արտագաղթի շրջանում նախախորհրդային տրամադրությունների ստեղծումը և վերջիններիս օգտագործումը Խորհրդային Միության և Հայաստանի շահերից ելնելով։

Ես չեմ կարծում, որ կգտնվի մեկը, ով ինձնից ավելի լավ կստանձնի այս դերը գերազանցապես այս հայրենանվեր առաքելությունը կատարելու համար։

Ես նաև չեմ կարծում, որ դուք թերագնահատում եք իմ նախկին փորձը, իմ հնարավորություններն ու համախոհների վճռականությունը ֆեոդալական Թուրքիայի նկատմամբ, որը ցուցադրաբար վերածվում է Խորհրդային Միության դեմ ռազմահենադաշտի։

Քաղաքացի գեներալիսիմուս.

Չհեռանալով Սոֆիայից՝ ես դրսևորեցի բարձր հայրենասիրություն և անկեղծ ցանկություն՝ հաշտվելու խորհրդային իշխանության հետ։ Ես մնացի՝ վստահելով Ձեզ.

Նա, ով վստահում է ճշմարիտ մեծ մարդուն, իրական մեծությանը, չի զղջա:

Հավատում եմ, որ իմ ասպետությանը կպատասխանվի նույնպիսի ասպետությամբ։

Գ. Տեր-Հարությունյան 16/10 1947թ.