Տեսեք, թե Լոնդոնում ինչ մեծ շուքով է նշվել Ալեքսանդր Սպենդիարյանի 150-րդ և Առնո Բաբաջանյանի 100-րդ ծննդյան տարեդարձները

Հոկտեմբերի 16-ին Լոնդոնի Սբ. Քաթբերթ եկեղեցում ՄԹ-ում ՀՀ դեսպանության հովանու ներքո տեղի է ունեցել հոբելյանական համերգ՝ նվիրված մեծանուն հայ կոմպոզիտորների՝ Ալեքսանդր Սպենդիարյանի 150-րդ եւ Առնո Բաբաջանյանի 100-րդ ծննդյան տարեդարձին։

erazhisht

Կոմպոզիտորների ստեղծագործությունները կատարվել են Քլինգեն երգչախումբի եւ Քլինգեն կամերային նվագախումբի կողմից՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սիփան Օլահի գլխավորությամբ, ինչպես նաեւ մի շարք հայազգի եւ օտարերկրյա միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների կողմից։

jutakahar

Ողջույնի խոսքով ներկաներին դիմել է ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը, ով կարեւորել է նման միջոցառման անցկացումը՝ ընդգծելով մշակույթի առանցքային դերակատարությունը Հայասանի եւ Միացյալ Թագավորության միջեւ հարաբերությունների զարգացման առումով։ Ընդգծելով, որ մեր մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործություններն առաջին անգամ են կատարվում Միացյալ Թագավորությունում՝ նա նշել է, որ նշված միջոցառումը կարեւոր է նաեւ հայկական երաժշտական հարուստ մշակույթը եւ ավանդույթները Միացյալ Թագավորության ժողովրդին ներկայացնելու տեսանկյունից։

haghordavar

Համերգին ներկա էին դիվանագիտական կորպուսի եւ ՄԹ խորհրդարանի անդամներ, հայ եւ բրիտանական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։

hyurer