Հայաստանի խորհրդավոր անապատը. իմացիր այս հրաշք վայրի մասին

Այս ճարտարապետական համալիրը` նշանավոր կրոնական կենտրոնը, կառուցվել է Գորիսի տարածաշրջանում, Որոտան գետի աջափնյա ձորում, 1658 թ. երկրաշարժից կործանված Հալիձորի Հարանց անապատից մի քանի կմ հեռու, 1660-ական թթ.: Հիմնադիրը Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին է:

anapat

Տեղանքի ոչ մեծ թեքությունը հնարավորություն է տվել համալիրն իրականացնել կանոնավոր հատակագծով։ Համալիրի կանոնավոր հատակագիծը ընդօրինակված է նախորդ Անապատից (միայն չափերն են մեծ): Կազմված է գեղեցիկ աշտարակներ ունեցող, ուղղանկյուն կրաշաղախ պարիսպներով պարփակված հիմնական մասից և նրան հարավից կից սեղանաձև հատակագծով օժանդակ մասից:

Երկու պարսպագծերի միջև զետեղվել են անասնագոմեր ու տնտեսական շինություններ: Անապատի հարավարևմտյան մասում է սրբատաշ բազալտի քարով շինված միակ` Սուրբ Աստվածածին եռանավ բազիլիկ եկեղեցին (1663 թ.): 

ekeghetsi

Հարավային պարսպին կից կառուցվել է խոշոր սեղանատունը, որը թաղածածկ մի դահլիճ է` քարե նստարաններով ու սեղաններով: Սեղանատունը բավական լուսավոր է, որովհետև Տաթևի Մեծ անապատի կանոնադրությամբ` միաբանները ճաշելիս պետք է Սուրբ Գիրքը ընթերցեին:

parisp

Տաթևի Մեծ անապատի համալիրը բարձր պարիսպներով ամբողջովին անջատվում է արտաքին աշխարհից, պարսպապատերի վրա չկա ոչ մի բացվածք, որը բխում է անապատների առանձնահատկությունից, որոնք ստեղծված են առանձնանալու, ճգնելու, ապաշխարելու, աշխարհիկ կյանքից և բնությունից հեռու լինելու համար:

taratsq

Միջնադարի հայ ճարտարապետության արժեքավոր, ինքնատիպ լուծումներով նմուշ է: Եղել է կրթական, կրոնական ու մշակութային մեծ կենտրոն: Տաթևի Մեծ Անապատում, ըստ Առաքել Դավրիժեցու, հոգևոր ծառայություն էին կատարում մոտ 700 միաբաններ: