Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահը․ ո՞վ է Պերճ Սեդրակյանը
Պերճ Սեդրակյանը ծնվել է 1949 թվականի ապրիլի 14-ին Բեյրութում։ Դեռևս 10-12 տարեկանից հասկացել է, որ ցանկանում է դառնալ փաստաբան, ինչպես իր հորեղբայրը։ Կրթությունը ստացել է Լիբանանի համալսարանում և 3 տարի աշխատել է իր մասնագիտությամբ, նախքան ԱՄՆ տեղափոխվելը։ Երիտասարդ տարիքում Պերճը եղել է Լիբանանյան շրջանակներում համալսարանական–ուսանողական երիտասարդ քաղաքական գործիչ, ինչպես նաև համա-լիբանանյան սկաուտական շարժման ղեկավար։
1972 թվականներին Պերճը արձակուրդի է մեկնում ԱՄՆ և հենց այդ ժամանակ էլ հանգամանքների բերումով մնում է ԱՄՆ-ում։

Սեդրակյանը ՀԲԸՄ նախագահը անդամ է Նյու Յորքի ու Բեյրութի իրավաբանական պալատների, հասարակական ու շահույթ չհետապնդող այլ կազմակերպությունների տնօրենների խորհրդում, ինչպես նաև ամերիկյան-լիբանանյան համատեղ Task Force for Lebanon ընկերակցությունում, ինչպես նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի Հոգաբարձուների խորհրդում։
Նա առաջին ՀԲԸՄ նախագահն է, ով նախքան այդ պաշտոնն ստանձնելը կազմակերպությունում զբաղեցրել է մի շարք այլ պաշտոններ։

Սեդրակյանը 2011 թվականին Հայաստանի հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է ՀՀ Պատվո շքանշանով։
