Ի՞նչ է ասել զոհված զինվորի հայրը՝ հրամանատարի շիրմի առաջ ծաղիկներ խոնարհելով

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգյան Ժորժի հայրը՝ Արսեն Գևորգյանը, Քաջարանից եկել էր Երևան ու գիշերվա 11-ին հասել Եռաբլուր զնվորական պանթեոն։ Նա փնտրել է զոհված որդու՝ Ժորժի ընկերների ու համածառայակիցների շիրիմները։ Նրանցից մի քանիսին գտել է ու ծաղիկներ խոնարհել։

Արցախի հերոս Շաքարյան Սերգեյի շիրիմին հասնելով ևս՝ հերոսի հայրը խոնարհել է իր ծաղիկներն ու հուզված ասել․ «Է՜, կամանդիր, դու ողջ լինեիր, հիմա իմ տղաս էլ ողջ կլիներ…»։

Ժորժը ծառայել է Հադրութում։ Սերգեյ Շաքարյանը Ժորժի հրամանատարն է եղել։ Ինչպես հետագայում հորը պատմել են որդու՝ Ժորժի ծառայակիցները, նա Ժորժի մասին պատերազմի երկրորդ-երրորդ օրն ասել է, թե այս տղան այնքան լավ արդյունք է ցույց տալիս, կարծես մի քանի տարի պատերազմ անցած լինի։ Համարձակ ու մահից չվախեցող Ժորժը խոցել է հակառակորդի մեծաթիվ զինտեխնիկա, պատճառել կենդանի ուժի կորուստներ

Սերգեյ Շաքարյանը՝ հերոս հրամանատարը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 25-ին, Գևորգյան Ժորժը՝ ուղիղ 1 շաբաթ անց։