Կոմիտասը և էշը․ այս պատմությունը դժվար, թե իմանաք

Կոմիտաս վարդապետը ոչ միայն հայտնի է ազգային երգերի պահպանությամբ ու մշակմամբ, այլ նաև իր հումորով։ Աշակերտներն ու մտերիմներն իրենց հուշերում շատ են կիսվում այնպիսի դեպքերի մասին, երբ Կոմիտասը սրամտել է՝ առաջացնելով հավաքվածների ծիծաղը։ Նրանք ասում են, որ վարդապետի հումորն անսպառ էր, խորն ու պարզ, ինչպես և մշակումներն էին։

Այդ պատմություններից է և այս մեկը, որը բավականին հայտնի է դարձել ու շար պատմվել։ Ասում են, թե մի օր Կոմիտասը դաշտում մի խնջույքի է մասնակից լինում։ Խնջույքի ժամանակ հանկարծ լսում է էշի զռալը։ Վարդապետն իրեն չի կորցնում, իսկույն մի թղթի կտոր է վերցնում և սկսում է ձայնագրել, գրառել: Ապա դառնալով դեպի էշը, հանդիմանում է, թե. «Ա՜յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»:

Նրա այս ասածը ևս հարուցում է հավաքվածների ծիծաղն ու անջնջելիորեն մնում նրանց հիշողություններում։