Նրա ծնոտը ջարդվեց, իսկ նա, կառավարելով ցավը, հաղթեց մրցակցին. կգուշակե՞ք, թե ով է նա

Քիչ բան է ունեցել, ավտոբուսով և մետրոյով գնացել է մարզումների։ 9-ից 12 տարեկան հասակում զբաղվել է կարատեով։ Քանի որ նրա քեռին պրոֆեսսիոնալ հեծանվորդ էր, նա զբաղվել է նաև հեծանվասպորտով և եղել Հայաստանի բազմակի չեմպիոն այդ սպորտում ևս։


23 տարեկանում 2003թ.-ին գնաց Գերմանիա, իսկ արդեն 25-ում աշխարհի չեմպիոն էր։ Նա ունեցել է 53 պրոֆեսսիոնալ մենամարտ, որոնցից 47- ը պսակվել են հաղթանակով։


2005-2009 թթ.-ին եղել է IBF վարկածով միջին քաշային աշխարհի չեմպիոն՝ կատարելով 10 արդյունավետ տիտղոսի պաշտպանություն։ 2009 թվականից հանդես է գալիս երկրորդ միջինքաշային կարգում։
Նա 23 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն և պաշտպանել սեփական տիտղոսը։


25 տարի սպորտով պրոֆեսիոնալ զբաղվելուց հետո այսօր վերադառնում է հայրենիք իր շնորհակալությունը հայտնելու այն թաղամասի ու նրա բնակիչներին, որտեղ մեծացել է։ Սկսում է բարեգործական նախագիծ։ Նախագծի շրջանակներում կառուցվելու է մեծ զբոսայգի և մարզասրահ, որը նաև կունենա առանձին սրահ կանանց և աղջիկների համար։


Այսօր նա իրեն նվիրել է իր ընտանիքին, հարազատներին և ընկերներին։ Նրա երեխաները զբաղվում են սպորտով, նա ցանկանում է, որ իր երեխաները զբաղվեն լողով ու ֆուտբոլով և ոչ թե իր սպորտով։
2006թ.-ի սեպտեմբերի 26-ին Էդիսոն Միրանդայի հետ մարտում նրա ծնոտը կոտրվեց երկու կողմից։ Չնայած դրան նա 32 րոպե մենամարտելուց հետո հաղթեց։ Իսկ Էդիսոնը այդ խայտառակ պարտությունից հետո մի քանի անգամ էլ մենամարտներ ունեցավ ու դադարեցրեց իր կարիերան բռնցքամարտի ոլորտում։ Այսօր նրա ծնոտը ամրացված է 22 մետաղական պտուտակներով։


 
Դեռ չգուշակեցի՞ք, թե ով է նա։
Նա հայազգի աշխարհահռչակ չեմպիոն Ավետիք Աբրահամյանն է, նույն ինքը Արթուր Աբրահամը։