Ո՞վ է այն հայը, ում ձեռքում է Թվիթերի հուսալիությունը

Րաֆֆի Կրիկորյան (1978), ամերիկահայ ծրագրային ապահովման ճարտարագետ։ Նա Թվիթեր ընկերության ինժեներական հարթակի փոխնախագահն էր, մինչ 2014-ի օգոստոս։ Թվիթերի հուսալիության բարձրացումը նրան է վերագրվում։ Ներկայումս նա նաև Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրենների խորհրդի անդամ է։

Րաֆֆի Կրիկորյանը Emerson Collective-ի գործադիր տնօրենն է։ Նախկինում Կրիկորյանը եղել է ԱՄՆ դեմոկրատական ազգային կոմիտեի գլխավոր տեխնոլոգիական տնօրենը, նաև ղեկավարել է Uber-ի առաջատար տեխնոլոգիաների կենտրոնը և պատասխանատու է եղել Uber-ի ինքնավար մեքենաների առաջին արտադրության համար։

Նա գրել է TiVo Hacks գիրքը, ինչպես նաև համահիմնադրել է WattzOn-ը՝ էներգիայի սպառման հաշվող համակարգ, որը 2008-ին Business Week-ի կողմից համարվել է տարվա լավագույն գաղափար: Իր կարիերայի վաղ տարիներին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի դասավանդել է Նյու Յորքի համալսարանի Ինտերակտիվ հեռահաղորդակցության բաժնում: