Ո՞րն է հայկական առաջին հեռախոսը և ի՞նչ արժե

Հեռախոսը մեզ հնարավորություն է տալիս, ընդամենը մի քանի կոճակ սեղմելով, խոսել երկրագնդի ցանկացած վայրում գտնվող մարդկանց հետ։ Դրանք միավորված են հեռուստահաղորդակցական վիթխարի ցանցերում, որոնցով հաղորդում են հեռախոսազանգեր, ֆաքսեր, հեռուստաազդանշաններ և ռադիոազդանշաններ, ինչպես նաև համակարգչային տվյալներ։ Իսկ այսօր հեռախոսները կոչվում են սմարթֆոններ կամ խելախոսներ, որոնք ունեն ավելի լայն հնարավորություններ քան միջին դասի հեռախոսները։ Ժամանակի ընթացքում ավելի ու ավելի բարդ է դառնում սահմանել, թե ինչ է նշանակում սմարթֆոն։ Սմարթֆոնները շատ հաճախ պարզապես բարձր գնի բջջային հեռախոսներ են։ Այսպիսով հեռախոսի սմարթֆոն լինել-չլինելը որոշ չափով պայմանավորված է գնի հետ։
 
Արմֆոն։ Այդպես է կոչվում հայկական առաջին հեռախոսը, որը աշխատում է Android օպերացիոն համակարգով։ Այն պատկանում է հայկական TSD ընկերության արտադրած սմարթֆոնների շարքին և ունի 5 տարբեր մոդելներ, որոնք իրենց բարձր կատարողականությամբ, նկարագրությամբ և արտաքին տեսքով կբավարարեն անգամ ամենաբծախնդիր հաճախորդի պահանջները։ Հաշվի առնելով շուկայի պահանջները՝ հեռախոսների գները տատանվում են 50 000 — ից 151 000 ՀՀ դրամի սահմանում, ավելին՝ «Արմֆոն» հեռախոսները հնարավոր է ձեռք բերել ապառիկ տարբերակով։


2013թ.-ին Վահագն Շաքարյանը ներկայացրեց այն և նշեց, որ «սմարթֆոններն իրենց որակով ոչնչով չեն զիջում համաշխարհային ապրանքանիշներին, իսկ գնային առումով ավելի մատչելի են»։
Այն շուկայում հայտնվեց Երևանում 2016թ.-ի հունիսից, իսկ Ռուսաստանում դեկտեմբերից։
Հայաստանում կատարվում է հեռախոսների հավաքումը, դիզայնը, ծրագրային ապահովումը, մոնտաժը և վերջնական թեստավորումը, սակայն անհրաժեշտ բոլոր դետալները ներկրվում են Հոնկոնգից, Շենժենից և Թայվանից։
Հեռախոսները նախագծվել և պատրաստվել են հայազգի երիտասարդ մասնագետների կողմից։ Հավելենք, որ սպառողին ներկայացվող մոդելները համալրված են նաև հայկական բովանդակությամբ՝ Հայաստանի տեսարժան վայրերի նկարների պաստառներով և հայ անվանի կոմպոզիտորների մի շարք գործերի հիման վրա մշակված հեռախոսազանգերով։