Իսկ դուք գիտեի՞ք՝ Թուրքիայի պատմության առաջին կին բժիշկը եղել է ՀԱՅ. ո՞վ էր նա

  • Զարուհի Քավալջյան

Թուրքիայի առաջին կին բժիշկը եղել է ծագումով հայ Զարուհի Քավալջյանը: Նա ծնվել է Թուրքիայի Ադափազար քաղաքում: Նրա հայրը՝ Սերոբ Քավալջյանը, 1875 թվականին ավարտել էր Բոստոնի բժշկական համալսարանը և Ադափազարում ու Իզմիթում աշխատում էր որպես բժիշկ:

Թուրքիայի առաջին կին բժիշկը

Զարուհին, ավարտելով Ադափազարի Ամերիկյան իգական քոլեջը, մեկնում ԱՄՆ, քանի որ այդ տարիներին Օսմանյան պետությունում կանաց արգելված էր բժշկություն ուսումնասիրել: Քավալջյանն ավարտել է Իլինոյսի համալսարանի բժշկական ֆակուլտետը և 1904 թվականին վերադարձել Ադապազար: Որոշ ժամանակ հոր հետ աշխատել է որպես բժիշկ, միաժամանակ կենսաբանություն է դասավանդել Ամերիկյան քոլեջում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է վիրավորներին և տուժածներին օգնություն ցույց տվող հաստատություններում:

Բժշկությանը զուգահեռ Զարուհի Քավալջյանը դասավանդել է Սկյուտարի Ամերիկյան իգական քոլեջում, որտեղ հայտնի է եղել Դոկտոր Քավալ անվամբ, քանի որ պոլսահայությանը պարտադրվել էր փոխել իրենց հայկական անունները: