Այս հայը ամբողջ աշխարհում այն 3 հայերից մեկն է, ում հաջողվեց հանձնել Լև Լանդաուի տեսական մինիմումը. ո՞վ է նա
Խոսքը Էլիտ Գրուպի հիմնադիր Արմեն Սերգեյի Մկոյանի մասին է: Ծնվել է 1961 թվականի մայիսի 15-ին Ջավախքի Դիլիսկա գյուղում։
1975 թվականին Դիլիսկա գյուղի դպրոցից տեղափոխվել է սովորելու Երևանի № 3 ֆիզմաթ թեքումով դպրոց, որն ավարտել է 1978 թվականին։
1983 թվականին կարմիր դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը։ Եղել է «Կալինինի» անվան անվանական թոշակառու – ամենաբարձր հնարավոր թոշակը։
1983-1985 թվականներին աշխատել է «Լազերային տեխնիկա» ԳԱՄ-ում։
1983-1985 թվականներին սովորել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի քվանտային ռադիոֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրայում և գերազանցությամբ ավարտել այն։
1989 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզը «Լույսի կոլեկտիվ կոմբինացիոն ցրման քվանտային տեսությունը» թեմայով:
Հանձնել է Լև Լանդաուի տեսական մինիմումը, որը Լև Լանդաուի օրոք հանձնել են ընդամենը 43 հոգի ամբողջ աշխարհով։
Մինչ օրս Լադաուի մինիմումը հանձնել են ընդամենը 3 հայ։ 1990 թվականին ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի անդամ որպես անկուսակցական։
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո թողել է գիտական կարիերան, և 1991 թվականից սկսել է զբաղվել բիզնես գործունեությամբ։ Սկզբից սկսել է զբաղվել տարբեր ապրանքատեսակների Հայաստան ներկրմամբ և մեծածախ վաճառքով: Այնուհետև ընկերների հետ հիմնադրել է «Փունջ» սուպերմարկետը:
2000 թվականին հիմնադրել է «Էլիտ Գրուպ» կառուցապատող ընկերությունը։
2009 թվականին Արմեն Մկոյանը երկարամյա, բարեխիղճ և անբասիր աշխատանքային գործունեության համար պարգևատրվել է Հայաստանի վարչապետի հուշամեդալով: 2015 թվականին տնտեսության բնագավառում նշանակալի գործունեության համար պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:
Արմեն Մկոյանն այժմ 60 տարեկան է, ամուսնացած է և ունի 2 զավակ: