Ազգությամբ հայ այս վաճառականը Իրանում հայկական եկեղեցի է կառուցել.ո՞վ է նա և ո՞ր եկեղեցու մասին է խոսքը

Խոսքը Իրանի Սպահան քաղաքում գտնվող Սուրբ Բեթղեհեմ եկեղեցու մասին է, որը կառուցվել է ջուղահայ վաճառական, բարերար Պետրոս Վելիջանյանի կողմից:

Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին։ Գտնվում է Նոր Ջուղայի Մեծ Մեյդան թաղամասում, սուրբ Մարիամ եկեղեցու հյուսիսային կողմում, որոնք միմյանցից բաժանվում են փոքր փողոցով։ Եկեղեցու հյուսիսային կողմից է անցնում ջուղայեցի Խոջա Նազարի անունը կրող պողոտան, իսկ արևմտյան կողմում գտնվում է Ջուղայի Մեծ Հրապարակը, որտեղ կիրակի օրերը լինում էր տոնավաճառ: 2002 թվականի մարտի 8-ին, 7643 համարով ընդգրկվել է համաշխարհային ժառանգության ցուցակում։

Պետրոս Վելիջանյանը Խոջա Վելիջանյանների տոհմից էր:  Այն 17֊րդ դարում Ջուղայի ամենահայտնի առևտրական տոհմերից մեկն է եղել։ «Վելիջանը գաղթել է Հայաստանից, դառնալով Խոջա Վելիջանյանների ազգատոհմի նահապետը։ Նրանից ծնվել է խոջա Պետրոս և խոջա Մարտիրոսը, ովքեր օժտված են եղել թե՛ ունեցվածքի մեծությամբ և թե՛ հոգու ջերմեռանդությամբ: Պետրոս Վելիջանյանի գերդաստանից են եղել նաև խոջա Պետրոս Ոսկան Վելիջանյանը, խոջա Ոսկան Վելիջանյանը, խոջա Պողոս Վելիջանյանը, Մինաս Վելիջանյանը։

Պետրոս Վելիջանյանը ծնվել է Նոր Ջուղայում, հայրը՝ խոջա Վելիջանն էր, նույնպես վաճառական, իսկ մայրը՝ Շուշանիկը։ 

Դիմանկար

Սուրբ Բեթղեհեմ եկեղեցու բեմի արևելյան կողմի պատի կիսակոր մասում, շրջագծի մեջ պատկերված Հիսուսի ոտքերի տակ, ոսկեզօծ տառերով գրված է․

Յիշեցէք ի Քրիստոս զԽաւջա Պետրոսն, որ շինեցաւ ձեռամբ մեծին Խաւջա Պետրոս այր ցանկալին, հօրն իւրոյ Վէլէջանին եւ մօրն Շուշանին, Տէր Աստուած ողորմեսցի սոցին, թիւն ՌՀԷ (1077 թվականին ըստ արևային օրացույցի, որը 1627 թվականին, Գրիգորյան օրացույց):

Խոջա Պետրոս Վելիջանյանը ունեցել է չորս որդի ՝ Պողոս, Մինաս, Հովհաննես և Ղուկաս: Ունեցել է նաև աղջիկներ, որոնց անունները գրված են եկեղեցու պատերին