ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չապլինը պատմեց իր գաղտնիքը ՀԶՈՐ ՀԱՅԻՆ. իսկ դուք լսել եք այս պատմությունը

Պատմության մասին տեսանյութը կարող եք դիտել վերջում:

Մի փոքր խոսենք նրանց կենսագրության մասին, իսկ հետո ներկայացնենք ձեզ հայտնի հայ կոմպոտիզորի և աշխարհահռչակ Չարլի Չապլինի կապի մասին։ Արամ Խաչատրյանը ծնվել է 1903թ. հունիսի 6-ին Թիֆլիսի (այժմ Թբիլիսի) Կոջորի արվանձանում, հայ կազմարարի ընտանիքում: Խաչատրյանի երաժշտական ունակությունները բացահայտվել են վաղ տարիքից: 1929 թ-ին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանի թավջութակի և ստեղծագործական, 1934 թ-ին՝ կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինները, 1934–36 թթ-ին՝ կատարելագործվել ասպիրանտուրայում: 1950 թ-ից դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում և Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտում: 1957 թ-ից ԽՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղարն էր:

Չարլի Չապլինը ծնվել է 1889 թ. ապրիլի 16-ին Լոնդոնում՝ դերասանների ընտանիքում։ Չարլին առաջին անգամ բեմում ելույթ է ունեցել հինգ տարեկան հասակում։ Արդեն 9 տարեկանում նա ընդունվել է «Ութ լանկաշիրյան տղաներ» պարային խումբ։ 14 տարեկանում Չապլինը մշտական աշխատանք է ստացել թատրոնում՝ կատարելով «Շերլոկ Հոմս» պիեսում Բիլլի դերը։ Մի անգամ Չարլի Չապլինը մասնակցել է իր նմանակության մրցույթին և զբաղեցրել է երրորդ տեղը։

Առավել մանրամասն դիտեք տեսանյութի մեջ: