«Դու արդեն անմահացել էիր, երբ մենք ծանոթացանք… Դու ընտրեցիր ինձ հազարավորներից, որոշեցիր երազներիս գալ ու պատմել քո մասին, որովհետև…»,Անժելա Սեդրակյանի գրառումը

Անժելա Սեդրակյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Մենք ծանոթացանք, երբ Դու անմահացել էիր արդեն, Շուշիում նոյեմբերի յոթին։ Քառասուներկու օր անտրտունջ կռիվ տալուց հետո զոհեցիր կյանքդ, որ մենք ապրենք, երբ երկու ամիս էր մնացել ծառայությանդ ավարտին … Դու ընտրեցիր ինձ 1000-ավորներից, որոշեցիր երազներիս գալ ու քո մասին պատմել, քանի որ պատիվ չունեցա քեզ ճանաչել, սակայն պատիվ ստացա քեզ քույր դառնալ…

hakob

Մի անգամ երազումս ասացիր որ շատ ես հոգնել և ջուր ուզեցիր մայրիկիցդ, մի անգամ էլ եկար քննությունիցս մի օր առաջ և ասացիր «Գնա, Ինչ ես նեղվել, բարձր ես ստանալու», այդպես էլ եղավ… Ես իմ կյանքում հազար անգամ պшտկերացրի մեր հանդիպումը, թե ոնց կգրկեի և շնորհակալություն կհայտնեի Քեզ…Ես քեզ չտեսա, սակայն ներսից կտոր-կտոր է անում ինձ կարոտը…Բոլոր Հերոսներին մեկ դարձրի և шմփոփեցի քո մեջ…Հազար անգամ պատկերացրի, թե ոնց կուրախանայինք, կնշեինք քո վերադարձը ու ի վերջո կծանոթանայինք,բայց հրաժեշտդ երբեք չեմ կարող պատկերացնել…

Քո ընկերները, Քո սերժանտը էնքան բան են պшտմել քո մասին ,որ ինձ թվում է միասին էլ մեծացել ենք նույն սրտիս տնակի մեջ ուր Հորս կարոտից հետո Քո կարոտն է սկսվում…Կազմաքանդվել եմ, էնքան անարդար եղավ հողը, կյանքը անիրшվ գտնվեց… Խլեց քեզ ճանաչելու հնարավորությունը ինձանից, և երբ Քեզ մոտ եմ գալիս ես չեմ հավատում,որ մի քանի մետր ներքևում Սուրբ մшրմինդ է ամփոփված…դու իմ սրբություն…իմ լույս և կարոտ…խեղդում են բառերը, ես անզորությունից խեղդվում եմ…Ամեն առավոտ վզնոցս գցելուց առшջ նկարիդ եմ բարևում հետո գցում այն պարանոցիս դառը հպարտությունով…

anzhela

Երանի չլուսшնա, քանզի վերջին անգամ ապրեցիր,վերջին անգամ երազեցիր, պшյքարեցիր, և արյունդ խառնեցիր հողին. ..փրկեցիր շատերի կյանքը,մեկը չկա՞ր,որ քեզ փրկեր… Կներես Հակոբս ես կարոտում եմ Քեզ երբեք չլսшծ և չտեսած,կներես անմեղս,կներես լույսս… Հավերժ և միշտ սրտիս մեջ ես, դու իմ պահապան հրեշտшկն ես, և ես սպասում եմ մեր հանդիպումին, սպասում եմ էնքան սպասված գրկшխառնությանը, և խնդրում եմ որ նորից այցելես երազներիս, որ չլինելդ էսքան չտանջի…

Ես կրկին կգամ, կբերեմ նամшկս որը միշտ անպատասխան է մնում, կբերեմ քո սիրած մարսը և նկարդ կգրկեմ… Ես քեզ միշտ կգրեմ ու կապ չունի որ դրանք անպատասխան կմնան, քանզի ներկшյությունդ զգում եմ թիկունքիս, Իմ լույս…իմ բաց վերք, Եվ միշտ ներկա…(Ոչ ոք երբեք չի կшրող պատկերացնել ինչքան шմուր և ուժեղ երկնային ու երկրային կապ կա իմ և Հակոբի մեջ)…