9-ամյա հայուհին ցնցել է աշխարհն իր կատարմամբ (տեսանյութ)
«Սա Էլեն Ալավերդյանն է։ 9-ամյա բաս կիթառահար: Սպասեք ժպիտին…»,- տեսանյութին կից գրել է նախկին բասկետբոլիստ Ռեքս Չեփմենը՝ Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակելով 9-ամյա հայուհու տեսանյութը, որտեղ փոքրիկ աղջիկը կիթառ է նվագում։
Տեսանյութով կիսվել են նաև համաշխարհային այլ աստղեր` դերասաներ հայտնիներ, ինչպիսիք են Հենրի Ուինքլերը, Լենս Ռեդիքը, Գրեգ Գրանբերգը և այլք: Տեսանյութը տարածվել է սոցիալական մեդիայում՝ հավաքելով հազարավար դիտումներ ու մեկնաբանություններ։

Աղջիկը, ինչպես նրա հայրիկն է պատմում իր տեսանյութերից մեկում, սկսել է նվագել 3 տարեկանից։ Նա սկզբում դաշնամուր էր նվագում, իսկ մոտ մեկ տարի առաջ հայրիկից հարցրել է, թե կարելի՞ է նրա կիթառներից մեկը նվագել և ստանալով հոր թույլտվությունը՝ վերցրել է ու փորձել։ Փորձը, բնականաբար, հաջողված էր, և աղջնակը սկսել է հայրիկի օգնությամբ յուրացնել բասս կիթառը։
Ինչպես հայրն է պատմում, նա ծնվել է երաժշտության մեջ, լսել է երաժշտություն դեռ մանկուց, այդ պատճառով էլ այժմ՝ 9 տարեկան հասակում հասել է նման արդյունքի։