Եթե այս վայրում չես եղել, ուրեմն Արցախի բնությունը չես ճանաչում. Ո՞ր կիրճի մասին է խոսքը

Հունոտի կիրճը բնապատմական արգելոց է: Կիրճի տարածքում հնարավոր է հիանալ ոչ միայն շքեղ բնապատկերներով, այլև տեսնել տարբեր պատմական հուշարձաններ: Կիրճի աշխարհագրական անվանումն է Կարկառի կիրճ, սակայն այն անվանում են Հունոտի Կիրճ, քանի որը կիրճը լի է հոնի ծառերով:

hunot

Այստեղ գտնվող ժայռերի տակ է թաքնված Ավան հարյուրապետի քարանձավը, Մամռոտ քար բնության հուշարձանը, Հունոտ գյուղն ու միջնադարյան կամուրջը, ջրաղացները և բազում այլ տեսարժան հուշարձաններ: Կարկառ գետի ձախ ափին է գտնվում Հունոտ գյուղը, ոը հիմնադրվել է 18-րդ դարում: 1895 թվականին 130 բնակիչ ունեցող գյուղը մեծ դեր էր խաղում Շուշի քաղաքի համար: 

kirch

Աղբյուրը սկիզբ է առնում կիրճի ներսից և թափվելով մամռով պատված քարի վրայով առաջացնում է ջրվեժ՝ հովանոցաձև քարայրով: Մամռոտ Քար ջրվեժը գտնվում է Կարկառ գետի ափին: Շուշիի կողմից Մամռոտ քարին հասնելու համար պետք է անցնել Հունոտ գյուղի ավերակներով և միջնադարյան կամրջի վրայով: Այս բնության հրաշքի շուրջը վեր են խոյանում Հունոտի կիրճի հսկա ժայռերը՝ անիրական գեղեցկություն հաղորդելով տեղանքին:

bnutyun

Մամռոտ Քար ջրվեժն ավելի հայտնի է (ռուս.՝ зонтики) Զոնտիկներ կամ Հովանոց անունով: Սկիզբ առնելով կիրճի ներսից այն թափվում է մամռապատ քարի վրա և հովանոցաձև ջրվեժ ձևավորում: Ջրվեժին հասնելու համար անհրաժեշտ է հաղթահարել ոչ շատ բարդ քայլարշավ: Մարդիկ Շուշիում կատակում են, որ եթե չեք տեսել Հունոտի կիրճը, ապա իրավունք չունեք ասելու, թե տեսել եք Արցախի բնությունը: