Հիշու՞մ ես, թե ում սիրտն է թաղված Արարատի գագաթին. նա երազում էր Արարատը տեսնել Հայաստանի կազմում
Պիտի ելնեմ Մեծ Մասիսի
Աստվածամերձ գագաթին,
Որ վրեժիս հրաբուխը
Թքեմ թուրքի ճակատին…
Հովհաննես Շիրազը (Օնիկ Կարապետյանը) ծնվել է 1915 թվականին Ալեքսանդրապոլում (Գյումրի) Հայոց ցեղասպանության ժամանակ։ Շիրազի հայրը սպանվել է թուրքերի կողմից Ալեքսանդրապոլի գրավման ժամանակ, իսկ մայրը, չկարողանալով հաղթահարել վիշտը և չունենալով երեխային պահելու հնարավորություն, փոքրիկ Շիրազին թողել է որբանոցում։
Հովհաննեսը շատ ակտիվ երեխա էր և դեռ մանկուց մեծ սեր էր ցուցաբերում հայրենիքի հանդեպ։ Մի անգամ, երբ որ որբանոցում տեղեկացան, որ պետք է ԱՄՆ-ից մի զույգ գա երեխա որդեգրելու համար, Հովհաննեսը փախավ որբանոցից, որպեսզի չլքի իր այդքան սիրելի Հայաստանը։ Շուկայում թափառելով՝ Հովհաննեսը պատահաբար գտնում է իր մորը, որից հետո այլևս չեն բաժանվում։ Հովհաննեսը ներում է մորը և բանաստեղծությունների մեծ մասը նվիրում նրան և, իհարկե, հայրենիքին։
![Շիրազ [մանկատանը մեծացած, շան բներում քնած ու գող մեծն պոետը] - VNews](https://www.vnews.am/wp-content/uploads/2019/11/%D5%B7%D5%AB%D6%80%D5%A1%D5%A6.jpg)
Շիրազը միշտ հավատացել է, որ մի օր Հայաստանը ձեռք կբերի իր ամբողջականությունը։ Նա երազում էր Արարատը տեսնել Հայաստանի կազմում։
1984 թվականին Շիրազը մահացավ և թաղվեց Կոմիտասի անվան այգու պանթեոնում։ Սակայն որոշ ժամանակ անց իր որդիներից մեկը խոստովանել է, որ հոր սիրտը չի թաղվել իր հետ: Նա բոլորին պատմել է, որ հայրը կցանկանար, որ իր սիրտը հավերժ մնա Արարատի հետ։
Այսպես, 2006 թվականին, երբ ԵՊՀ լեռնագնացները նվաճեցին Արարատը, նրանք կատարեցին բանաստեղծի ցանկությունն, ու Շիրազի սիրտը թաղվեց Արարատի գագաթին։
Շիրազի սերը հայրենիքի հանդեպ սուրբ էր, ափսոս, որ նա չհասցրեց հաղթանակը տեսնել, դա նրա համար մեծագույն նվեր կլիներ։